Հայաստանի երկու մասնակից արժանացել են Մենդելեեւյան միջազգային օլիմպիադայի արծաթե եւ բրոնզե մեդալների

  • 15.05.2022
  • 0
  • 641 Views

Լուսանկարում՝ Լեոնիդ Ասատրյանը ստանում է արծաթե մեդալը

Այսօր Տաշքենդում ավարտվեց Մենդելեեւի անվան 56-րդ քիմիայի միջազգային օլիմպիադան, որն անցկացվում է դպրոցականների շրջանում։ Քսան երկրների դպրոցականներ մոտ մեկ շաբաթ՝ մայիսի 9-15-ը մրցակցում էին Ուզբեկստանի մայրաքաղաքում։ Օլիմպիադային մասնակցում էին շնորհալի դպրոցականներ Ավստրիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Իսրայելից, Ղազախստանից,Ղրղզստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սիրիայից, Տաջիկիստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Խորվաթիայից։

Հայաստանը ներկայացնող չորս դպրոցականներից երկուսն արժանացան պատվավոր մրցանակների՝ Լեոնիդ Ասատրյանն արժանացավ Արծաթե մեդալի, իսկ Հայկ Աղեկյանը՝ Բրոնզե մեդալի։

Օլիմպիադայի գլխավոր մրցանակը եւ Վասիլի Լունինի անվան մրցանակը՝ 2 միլիոն ռուբլի մրցանակային գումարով շահեց Ռուսաստանցի մասնակից 11-րդ դասարանի աշակերտ Արտեմի Տարաբրինը։ Վերջինս արժանացել էր նաեւ Ոսկե մեդալի։

Շնորհավորում ենք մեր հայերնակիցներին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

orer.eu

Հայկ Աղեկյանը ստանում է բրոնզե մեդալը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում