
Մայիսի 15 ին 15.30- ին Շտուտգարտի հայ համայնքի Lutherkirche Bad Cannstatt հասցեում տեղի կունենա գերմանաբնակ բանաստեղծուհի Նաիրա Քոչարի «Ցավից այն կողմ» բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը, որին ներկա կգտնվի նաեւ հեղինակը։ Ձեռնարկը կազմակրպվել է Բադեն Վյուրթենբերգի հայ համայնքի ջանքերով։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը կներկայացնի գիրքը, ապա կծավալվի մտքերի փոխանակություն, կասմունքեն նաեւ բանաստեղծություններ, իսկ ներկաները Նաիրայի մակագրությամբ ձեռք կբերեն գրքի օրինակներ։ Մուտքն անվճար է։

Նաիրա Քոչարը ծնվել է Վանաձորում։ 23 տարի բնակվում է Գերմանիայում։ 2021 թվականին Երեւանում «Երեւանյան էսքիզ»ը հրատարակել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Մասնագիտությամբ մտավոր զարգացման խնդիրների, կույր կամ տեսողական խնդիրներ, հոգեֆիզիկական խնդիրներ, վարքի խանգարումներ ունեցող երեխաների ուսուցչուհի է/Sonderschullehrerin und Religionslehrerin/, դասավանդում է նաեւ կրոնի պատմություն։
orer.eu