Յան Գրաուբները ընտրվել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ փոխարինելով կարդինալ Դոմինիկ Դուկային

  • 13.05.2022
  • 0
  • 420 Views

Այսօր Պրահայում կայացած եպիսկոպոսական ժողովում, Օլոմոուցի արքեպիսկոպոս Յան Գրաուբներն ընտրվել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ կարդինալ, դառնալով նաեւ Պրահայի արքեպիսկոպոս։ Նա Չեխիայի կաթոլիկ եկեղեցու 25-րդ առաջնորդն է եւ Պրահայի 37-րդ արքեպիսկոպոսը։

Նրա օծումը տեղի կունենա հուլիսի 2-ին։ Սակայն ինչպես հայտնում են լրատվամիջոցները, 2023 թվականին լրանում է արքեպիսկոպոս Գրաուբների 75-ամյակը, եւ ըստ եկեղեցական օրենքի նա պետք է հրաժարվի կարդինալի պաշտոնից։ Այնպես որ, չի բացառվում , որ մեկ տարի անց նորից տեղի կունենա նոր կարդինալի ընտրություն։

Նշենք, որ կարդինալ Դոմինիկ Դուկան մեծ դեր է ունեցել ոչ միայն Չեխիայում Հայ Առաքելական եկեղեցու հաստատման, Սուրբ Հոգի եկեղցին հայ համայնքին օգտագործման համար փոխանցման, այլեւ Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հարցում։ Նա պաշտոնական այցով եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Յան Գրաուբները ծնվել է 1948 թվականի օգոստոսի 29-ին Բռնոյում։ 1967 թվականին Ստրաժնիցայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է աստվածաբանական ճեմարան։

1968 թվականից սովորել է Օլոմոուցի աստվածաբանության ֆակուլտետում։ 1973 թվականի հունիսի 23-ին ձեռնադրվել է քահանա և ուղարկվել Գոթվալդ քաղաք (այժմ կոչվում է Զլին)։ 1990 թվականի մարտի 17-ին Յանը նշանակվել է Օլոմոուցի օժանդակ եպիսկոպոս: Արքեպիսկոպոս 1992 թվականի սեպտեմբերի 28-ին Գրաուբները նշանակվել է Օլոմոուցի արքեպիսկոպոս։ Ունի մի շարք մրցանակներ։ Նա Չեխիայի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Տոմաշ Մասարիկի շքանշանով (2008 թ.); «Պատվո շուշան» շքանշան (2008) սկաուտական ​​շարժումից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում