
Գերմանաբնակ կինոբեմադրիչ Արթուրո Սայանի «Նահանջը առանց երգի» էսսե-դոկումենտալ ֆիլմը նկարահանվել է արևմտահայ գրող Շահան Շահնուրի համանուն վեպի մոտիվներով՝ այլ խոսքով ոչ դասական էկրանավորումն է։ Այն ադապտացված է այսօրվա իրականությանը և արծարծում է ազգային ինքնության, հայկականության, մեր ազգի ճակատագրի, նախնիների, ընտանեկան ավանդույթների ու սովորույթների թեմաները։ Արթուրո Սայանն այս ֆիլմը նվիրել է իր մեծ ծնողներին։
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 20:00-ին Ֆրանկֆուրտի International Theater-ում։
Հասցեն՝ Hanauer Landstraße 5-7, 60314 Frankfurt am Main
Հավելյալ տեղեկությունների և տոմսերի ամրագրման համար՝
https://www.internationales-theater.de/programm-ticketkauf/der-rueckzug-ohne-lied-retreat-without-song
Ֆիլմի Թրեյլերը՝ https://vimeo.com/449807039
Արթուրո Սայանը մի քանի ֆիլմերի հեղինակ է, բնակվում եւ ստեղծագործում է Գերմանիայում։ Նրա հետ հարցազրույցը կարդացեք մոտ ապագայում ՕՐԵՐ-ի կայքէջում։
orer.eu