Իտալիայի Թուրին քաղաքում այսօր մեկնարկել է «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։
Պրահայի ժամանակով ժամը 21-ից առաջին 17 մասնակիցները կմրցեն եզրափակիչի համար, ապա մնացյալը ելույթ կունենան մայիսի 12-Ին։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։
Այսօրվա մրցույթին SNAP երգով Հայաստանը ներկայացնում է Ռոզա Լինը, ով հանդես կգա վերջում՝ 17րդ համարի ներքո։
Եվրոպահայերը կարող են քվեարկել մեր հայրենակցուհու օգտին։ Չեխիայում Եվրատեսիլը հեռարձակում է Չեխական հեռուստատեսության 2րդ ալիքը։
Քվեարկության արդյունքում Ռոզան անցավ եզրափակիչ։ Շնորհավորում ենք։
Rosa Linn – Snap – Armenia 🇦🇲 – Official Music Video – Eurovision 2022 – YouTube