Հոլանդական Ալմելո քաղաքում բացվեց Հ.Մ.Ը.Մ նորակառույց կենտրոնը՝ Տաթեւ Սրբազանի օրհնությամբ եւ քաղաքապետի ներկայությամբ

  • 09.05.2022
  • 0
  • 167 Views

Ալմէլօ- 2022-ի Մայիսի 7-ը պատմական օր դարձաւ Հոլանտայի Հայաշատ Ալմէլօ քաղաքի պատմութեան մէջ: Հարիւրաւոր հայրենակիցներու եւ հիւրերու ներկայութեամբ տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ Ալմէլօ մեկուսի շրջանի նորակառոյց կեդրոնի բացման հանդիսական արարողութիւնը:

Ներկայ էին Ալմէլոյի քաղակապէտը պրն. Arjen Gerritsen-ը, քաղաքապետարանի աւագանիի տասնեակ անդամներ եւ բարձր պաշտօնեաներ, Ռումանիայի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տէր Տաթեւ Արքեպիսկոպոս Մուրատեան, Հ.Մ.Ը.Մ.-ի կեդրոնական Վարչութեան ներկայացուցիչը Եղբ. Վաչէ Նաճարեանը եւ անդամ եղբ Ֆէդի Քազանճեանը, հայ եկեղեցու հոգեւոր հայրեր եւ ներկայացուցիչներ , ՀՅԴ մարմիններ ( Դուման Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայցուցիչ Եղբ. Հրաչ Վարժապետեան եւ Արամ Մանուկեան Կոմիտէութեան ընկերներ, ՀՅԴ ԳՆ երիտասարդական միութիւն), Հայկական միութիւններու ներկայացուցիչներ ( ՀՕՄ , ՀԲԸՄ, Ալմէլօ Երւան հաստատութիւն , Տօտրէխդի Անի միութիւն), Հ.Մ.Ը.Մ-Նի քոյր շրջաններու ներկայացուցիչներ եւ սկաուտներ Շուէտից ( Սոտերթալիա), Գերմանյայից (Մյունխեն), Ֆրանսայից (Փարիզ), Հոլանտայից ( Արնհեմ եւ Ալքմար) քաղաքներից:

Նաեւ ներկայ էր Հոլանտայի ֆութպոլի ֆետերացեայի ներկայացուցիչը (KNVB) , Հոլանտայի սկաուտական ֆետերացեայի ներկայացուցիչը (Nederlandse Scouting), տասնեակ Հոլանտացի յոյրեր, Հոլանդական մամուլ, Հ.Մ.Ը.Մ-ական քոյրեր եւ եղբայրներ եւ հայրենակիցներ:

Տողանցքով սկաուտներ մուտք գործելէն միութեանս սրահէն ներս եւ տեղի ունեցաւ Հոլանտական եւ Հ.Մ.Ը.Մ-Ի դրօշակներու բարձրացման արարողութիւնը։ Ապա, ելոյթ ունեցան Ալմէլոյի քաղաքապետը, Հ.Մ.Ը.Մ կեդրոնական վարչութեան ատենապետ , Միութեանս ատենապետը եղբ Միանս Արսէնեանը , Սրբազան հայրը, ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը , Ֆութպոլի ֆետերացեայի ներկայացուցիչը ,Հոլանտայի սկաուտական ֆետերացեայի ներկայացուցիչը:

Սկաուտները արտասանեցին ոտանաւորներ եւ ներկայացուցին տողանցի քալելու ձեւաւորուում։

Յարգելի պատճառով բացակայ եր ՀՀ Դեսպանը պրն Տիգրան Բալաեանը, որուն ուղերձը ընթերցեց միութեանս ատենապետը: Աւարտին տեղի ունեցաւ շքանշաններու պարգեւատրումներ, յանձնուեցան յուշանուէրներ եւ շնորհակալագիրններ, ապա տեղի ունեցաւ սրահի անուանակոչումը:

Յայտագիրը աւարտուեց խրախճանքով եւ ուրախ Հ.Մ.Ը.Մ-ական մթնոլորտով :

Հ.Մ.Ը.Մ Ալմէլոյի Մեկուսի Շրջանի Վարչութիւն

09 Մայիս 2022

Gemeente AlmeloArmeens Apostolische Kerk AlmeloHomenetmen – ՀՄԸՄՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary FederationՀՅԴ ՀոլանդաՀմըմ-Homenetmen AlkmaarՀ Մ Ը Մ Առնհեմ Homenetmen ArnhemHomenetmen FranceHomenetmen Södertälje Scoutkår & Idrottsförening

orer.eu

Լուսանկարները՝ Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելօ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում