Շաբաթ օրը՝ մայիսի 7-ին Շաբաթ 7 Ժնևի շրջանի Թղուանե համայնքում, Սուրբ Հակոբ եկեղեցու եւ Հայկական կենտրոնի հարեւանությամբ բացվեց Հայաստան/Արմենիա հրապարակը։ Բացման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Գուսան Վրդ. Ալճանեանը։
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։ Դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաև հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվեց «Արմենիա» հրապարակը։ (Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի ելույթի ամբողջական տեքստը hասանելի է հետևյալ հղումով https://switzerland.mfa.am/…/armenia-square-was…/10176): Միջոցառմանը մասնակցում էին Ժնևի ու Թղուանեի շրջանային և քաղաքային խորհուրդների պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Շվեյցարական հեռուստատեսությունը լուսաբանել է «Արմենիա» հրապարակի բացումը. https://www.lemanbleu.ch/…/2022050795247-a-Troinex-la…
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դեսպանությունից։
Հայր Գուսանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Մայիս 2022-ը պատմական եւ եզակի օր պիտի մնայ Ժնեւի Թրուանէ շրջանի պատմութեան ու հայոց տարեգրութեան մէջ։ Սոյն օրը պաշտօնապէս առաւօտեան ժամը 11:30-ին՝ հանդիսաւորապէս Հայկական Հրապարակ հրչակուեցաւ Ժնեւի Սուրբ Յակոբ մայր եկեղեցւոյ շրջաբակը»։
orer.eu
Լուսանկարները՝ Հայ եկեղեցու եւ Հայաստանի դեսպանության