«Համերաշխություն հայ ժողովրդի հետ» անվանումով որոշում է ընդունել իտալական Ֆեռուցցանոյի քաղաքային խորհուրդը

  • 08.05.2022
  • 0
  • 467 Views

2022 թվականի ապրիլի 28-ին Կալաբրիայի Ֆեռուցցանո քաղաքի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում միաձայն ընդունել է «Համերաշխություն հայ ժողովրդի հետ» վերնագրով որոշումը: Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ֆեռուցցանոյի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին և նախաձեռնության հեղինակին՝ փոխքաղաքապետ Անտոնինո Կրեային»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում