Չեխահայ մարզիկ Ալեքսանդր Մազմանովն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

  • 07.05.2022
  • 0
  • 403 Views

Այսօր չեխական Յեսենիկի քաղաքում անցկացված Մորավա-Սիլեզյան շրջանի կարատեի բաց առջնությունում մեր հայրենակից, 19ամյա Ալեքսանդր Մազմանովը գրանցել է հաղթանակ եւ նվաճել առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի։ Նա մասնակցել է տղամարդկանց 18+ տարիքային խմբի մինչեւ 75 կգ քաշային կարգում անցկացված չորս մարտերին եւ բոլորն էլ ավարտել է բացարձակ հաղթանակով։

Առաջնության ավարտից հետո Ալեքսանդրն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաղթանակը նվիրում է հայ զինվորներին եւ Բռնոյի իր Budo Kan Brno թիմին։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մազմանովը Չեխիայի կարատեի եռակի չեմպիոն է։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։

orer.eu

Ալեքսանդրը հաղթական պատվանդանին
Ալեքսանդրը հոր հետ
Ալեքսանդրը եղբայրների հետ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում