
Ինչպես տեղեկանում ենք Հայ եկեղեցու կայքէջից, Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան թեմի 120-րդ Համագումարի բացման նիստում հոգևորականներն ու պատվիրակները ընտրել են թեմի նոր առաջնորդ՝ ի դեմս Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի։
Այժմ մնում է, որպեսզի նրա ընտրությունը հաստատի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայր Մեսրոպը կդառնա Արևելյան թեմի 13-րդ առաջնորդը։
Թեմական ժողովը գումարվել է ուրբաթ, մայիսի 6-ին ներկայիս թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանի նախագահությամբ՝ «հիբրիդային» ձևաչափով, որն իր մեջ ներառում էր և՛ անձամբ, և՛ առցանց մասնակցություն: Ժողովը տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճարում, որին ներկա էին մոտ 56 քվեարկող պատվիրակներ և մի շարք դիտորդներ:
Հավելյալ 125 քվեարկող պատվիրակներ մասնակցել են համագումարին առցանց՝ Zoom հարթակի միջոցով։ Բոլոր մասնակիցների համար քվեարկությունն անցկացվել է անվտանգ առցանց քվեարկության հարթակի միջոցով:
Ընդհանուր առմամբ, նիստին մասնակցել են 181 պատվիրակներ և հոգևորականներ, որոնք ներկայացնում էին Արևելյան թեմի ծխերը։ Երկրորդ ընդհանուր նստաշրջանը նույն ձևաչափով կանցկացվի շաբաթ օրը՝ մայիսի 7-ին։
Վերջին առցանց ընդհանուր նիստը կլինի մայիսի 31-ին:
Իր ընտրության հայտարարությունից հետո Հայրս Մեսրոպ վրդ. Պարսամյանը բարեհամբույր խոսք ասաց՝ շնորհակալություն հայտնելով թեմի ժողովրդին «այս հայ հավատքի ընտանիքի հետ քայլելու, փրկության այս ճանապարհով պատիվ տալու համար»:
«Եկեք նորոգենք մեր վստահությունը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և կրկին ուխտենք ծառայել նրան՝ ծառայելով միմյանց», – ավելացրեց նա: Նորընտիր առաջնորդին շնորհավորել է նաեւ ներկա առաջնորդը։
Նորընտիր առաջնորդի կենսագրությունը
Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի 13-րդ առաջնորդ ընտրվելուց առաջ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը ծառայել է թեմին՝ որպես նախարարությունների տնօրեն։
Ծնունդով երեւանցի Հայր Մեսրոպը հաճախել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան, որտեղ ստացել է աստվածաբանության բակալավրի կոչում 2003 թվականին: Նույն թվականին ձեռնադրվել է քահանա, այնուհետև մինչև 2004 թվականը ծառայել է իբրեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գավազանակիր։ Այնուհետեւ Աստվածաբանության և կրոնական գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանում և սովորել է իռլանդական Դուբլինի Միջազգային ուսումնական կենտրոնում: 2011 թվականին ստացել է իր վարդապետական կոչումը։ Որպես Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պրոֆեսոր 2007-2011 թթ. նա դասավանդել է Քրիստոնեական բարոյագիտություն, միաժամանակ զբաղեցրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի պաշտոնը։ Այս ժամանակահատվածում նա երկու անգամ եղել է հովվություն է կատարել նախ Բրյուսելում, Բելգիա և ապա Նիսում, Ֆրանսիա: Նա շարունակել է ծառայել Շվեյցարիայի Ժնևի Հայ Եկեղեցու թեմին՝ որպես նրա առաջնորդական փոխանորդ: 2012-2013 թվականներին եղել է Ֆրանսիայի Մարսելի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ հաջորդ տարի ծառայել է Փարիզում՝ որպես Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ: Եվրոպայում իր ծառայության ողջ ընթացքում (2007-2014 թթ.) Հայր Մեսրոպը եղել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի Եկեղեցու և հասարակության հանձնաժողովի անդամ:
Հայր Մեսրոպ վարդապետ Պարսամյանը Միացյալ Նահանգներ է գնացել 2015 թվականին և երկու տարի ժամկետով ստանձնել է ԻԼԻ-ի Բելվիլ քաղաքի Սուրբ Շողակաթ եկեղեցու հովվությունը։
2017-ին պաշտոնավարել է Նիւ Յորքի Թեմական կենտրոնում՝ որպես նախարարությունների տնորեն։ 2018 թվականին նշանակվել է Սուրբ Վարդան հայոց եկեղեցու առաջնորդական փոխանորդ։
2019 թվականի աշնանը Հայր Մեսրոպը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կանչով վերադարձել է Մայր Աթոռ և ստանձնել Գևորգյան ճեմարանի դեկանի նոր պաշտոնը։ Նա ղեկավարել է ճեմարանը Հայաստանին պատուհասած փորձությունների և տառապանքների շրջանում, եւ միայն 2021 թվականին վերադարձել է ԱՄՆ:
Նրա ընտրությունը որպես Առաջնորդ տեղի է ունեցել 120-րդ Թեմական ժողովի ժամանակ, որը գումարվել է Նյու Յորքում , նաեւ առցանց, ուրբաթ, 6 մայիսի 2022-ին: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատումից հետո Մեսրոպ վարդապետ Պարսամյանը կլինի 13-րդ թեմակալ առաջնորդը։
orer.eu