
Մայիսի 30-ին Վառնայի «Սայեդինենիե» կենտրոնական հրապարակում «Ազնավուր» հիմնադրամը և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի գրասենյակը կազմակերպել են ֆրանսահայ մեծանուն արվեստագետին՝ երգչին ու գրողին, դիվանագետին, հայրենակցին, բարերարին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը։ Դեռեւս մեկ տարի առաջ «Ազնավուր» հիմնադրամը և Բուլղարիայի նախաձեռնող կոմիտեն՝ ՀԲԸՄ Վառնան ստորագրել էին համագործակցության հուշագիր: Հուշարձանի քանդակագործը քանդակագործ Կրասիմիր Անգելովն է։
Հուշարձանի հանդիսավոր բացմանը կնախորդի Ազնավուրին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի ներկայացումը՝ մայիսի 10-ին Graffit Gallery-ում, որտեղ կցուցադրվեն Մաեստրոյի անձնական և մասնագիտական կյանքի մտերմիկ պահերը:
Ֆոտոցուցահանդեսի կադրերը տրամադրվել են Ազնավուրների ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի անձնական արխիվից։
Շարլ Ազնավուրը 70 ամյա դերասանական կարիերայի ընթացքում վաճառել է 200 միլիոն ալբոմ, կատարել է 1400 երգ, նկարահանվել է 90 ֆիլմում, թողարկել է 294 ալբոմ, ունեցել է հազարավոր համերգներ ավելի քան 90 երկրներում և կենդանի կատարումներ 9 լեզուներով:
Նա առաջին ֆրանսահայ կատարողն է, որի աստղը տեղադրվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Նրա «Նա»-ն ընդգրկված է «Նոթինգ Հիլլ» բլոկբաստերի սաունդթրեքում, իսկ «La Mamma», «La Bohème», «Paris Au Mois D’aout», «Tous les visages de l’amour» հիթերը, Et Moi Dans «Mon Coin»ը և շատ ուրիշներ լսում են ողջ աշխարհում: Նրա սետղծագործությունները հուզում են միլիոնավոր մարդկանց։
«Հավերժական Շարլ Ազնավուրը» լուսանկարչական ցուցահանդեսը կգործի մայիսի 10ից – 30-ը։ Գրաֆիտի պատկերասրահը բաց է մայիսի 10-ից ժամը 18:00-ից։
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ մայիսի 30ին՝ Varna, пл. Съединение, սկիզբը՝ 13։00 նաեւ կոկտեյլ։
Գրաֆիտի պատկերասրահում բացման սկիզբը՝ 30.05- ժամը 15։00։
orer.eu