«Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը Զագրեբում

  • 03.05.2022
  • 0
  • 67 Views

Ապրիլի 27-ին Զագրեբում, Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանավորությամբ, Խորվաթիայի հայ համայնքը կազմակերպեց ամերիկյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդեց ընդունելություն։ Այս մասին հայտնում են Հայաստանի դեսպանությունից։

Մասնակիցների թվում էին Խորվաթիայի պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, մշակութային և հասարակական գործիչներ և Խորվաթիայում բնակվող բազմաթիվ հայեր։

Բացման խոսքով հյուրերին ողջունեցին Խորվաթիայում ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանը և հայ համայնքի ներկայացուցիչ Կարինե Ղարիբյան-Ֆիլիպովիչը։

Դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված ՀՀ ջանքերին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում