Եվրամիությունը խրախուսեց Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում

  • 28.04.2022
  • 0
  • 212 Views

2022 թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղիունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ հանդիպումը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։

Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը։ԵՄ կողմն ընդգծեց իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և գոհունակություն հայտնեց Հայաստանի` բարեփոխումների օրակարգինշարունակական հանձնառությանը և միշարք ոլորտներում արդյունավետհամագործակցությանը:

ԵՄ-ը խրախուսեց Հայաստանին շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ ԵՄ-ը ողջունեց խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծեց մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։

Տես ամբողջական տարբերակն այստեղ՝ https://www.mfa.am/hy/press-releases/2022/04/28/arm_eu/11421

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում