Երկու հայ կինոբեմադրիչի ֆիլմ Պրահայի «Ֆեբիոֆեստ» միջազգային կինոփառատոնում

  • 27.04.2022
  • 0
  • 447 Views

Ապրիլի 28-ից մայիսի 4-ը Պրահայում կանցկացվի «Ֆեբիոֆեստ» միջազգային 29-րդ կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում թեեւ հայկական ֆիլմ չկա, բայց այս տարի բացված Ուկրաինային նվիրված ֆիլմերի բաժնում կցուցադրվի հանճարեղ հայ կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» հանրահայտ ֆիլմը, որը նկարահանվել է 1964 թվականին Ուկրաինայում։ Ֆիլմը կինոփառատոնի շրջանակներւմ կցուցադրվի ընդամենը մեկ օր՝ ապրիլի 30-ին ժամը 20.30-ին Պոնրեպո կինոթատրոնում։

Հաջորդը հայկական արմատներով բելգիացի կինոբեմադրիչ եւ սցենարիստ Սերժ Միրզաբեկյանցի դեբյուտային ֆիլմն է՝ «Անտառի մութ սիրտը»։ Այն կցուցադրվի երեք օր՝ ապրիլի 30-ին, մայիսի 1- ին եւ 2-ին՝ Պրահայի Սլովանսկի դումի կինոթատրոնում։ Միրզաբեկյանցը մի քանի կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է, որոնցից մեկը՝ La faveur des moineaux (2013)-ը Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոնում արժանացել է Golden Gate Award մրցանակի։

Տոմսեր կարող եք գնել հետեկյալ հասցեով՝ MFF Praha Febiofest: Temné srdce lesa | Zarezervovat vstupenky v Cinema City

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում