Արցախին նվիրված կոնֆերանս Բարսելոնայում

  • 27.04.2022
  • 0
  • 450 Views

Ապրիլ 21-ին Սանտա Կոլոմա դե Գրամենտե (Բարսելոնա) քաղաքի գրադարանում տեղի ունեցավ կոնֆերանս ՝ իսպանացի լրագրողների ու քաղաքագետների մասնակցությամբ՝ ովքեր եղել են Արցախում ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ պատերազմից հետո։

Մասնավորապես մասնակցեցին ֆոտոլրագրող ՝ Անդրե Ֆերնանդեզը (Andreu Fernández), քաղաքագետներ ՝ Ջորդի Սոլեն ( Jordi Sole), Վիկտոր Լոպեզը ( Victor Lopez):

Կոնֆերանսի հատուկ հյուրն էր՝ Արցախի Արտաքին Գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ով միացավ Zoom հեռավար ձևաչափով։ լրագրողներն ու քաղաքագետները կիսեցին իրենց տպավորությունները Հայաստանից ու Արցախից, պատմեցին 44 – օրյա պատերազմի դեպքերի մասին, Ադրբեջանի կողմից սանձազերծեած անմարդկային արարքների մասին, պատասխանեցին ներկաների հարցերին, իսկ Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանը ներկայացրեց Արցախյան խնդրի բոլոր հիմնակետերը, կոնֆլիկտի պատմությունը, առաջին Արցախյան պատերազմի պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև անցած դարի Շուշի քաղաքի ջարդերի ու կոտորածների պատմությունը։

Կոնֆերանսը կազմակերպվեց և տեղի ունեցավ Իսպանիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում