Ցեղասպանության նահատակների ոգեկոչում Վարշավայում

  • 25.04.2022
  • 0
  • 127 Views

Ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ հայ համայնքի, համայնքային կառույցների և լեհ հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանությունը։

Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի կողմից հնչեցվեց բարեխոսական աղոթք, որին հաջորդեց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին ծաղկեպսակների տեղադրման արարողություն։

Դեսպան Սամվել Մկրտչյանը ներկաներին ուղղված իր խոսքում անդրադարձավ օրվա խորհրդին, հայ ժողովրդի անկոտրում կամքին ու տոկունությանը և վերահաստատեց արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում