Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

  • 22.04.2022
  • 0
  • 99 Views

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքի Ֆարո պալատի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ասել է, որ քաղաքը հարգանքի տուրք է մատուցում 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր խոշտանգվել են, տեղահանվել, բանտարկվել և սպանվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։

«Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ չենք տա ազգայնականության վայրագ գազանը տիրի իշխանություններին»,-Թվիթերի իր էջում գրել է Մարսելի քաղաքապետը։

Ֆարո պալատը Մարսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Այն կառուցվել է 1858 թվականին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի կողմից իր կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի համար։

Աղբյուր՝

Մարսել քաղաքի Ֆարո պալատը լուսավորվել է հայկական դրոշի գույներով — Հայաստանի Հանրային Ռադիո (armradio.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում