Գործել համակարգված եւ միասնական՝ Ազատագրելու համար հայրենիքը դավադիր իշխանություններից. հայտարարություն

  • 20.04.2022
  • 0
  • 185 Views

«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը ողջունում է խորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն փողոցային պայքար սկսելու համար:

Միևնույն ժամանակ հույս ենք տածում, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն այս անգամ վճռական կգտնվեն մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին: Վերջապես պետք է հասկանալ, որ չկա որևէ անձնական, խմբակային և նույնիսկ կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ընդհանուր հայրենիքի և ազգային շահերից: Հետևաբար առանց համազգային համախմբման դժվար է ազատագրվել այս «թուրքական լծից»:«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին իր ռազմավարության մեջ (https://zartonq.am/ASH.pdf ) սահմանել էր, որ այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելու նպատակով պատրաստ է համագործակցել բոլոր ազգային-պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր ուժերի հետ:

Հայության համախմբման նպատակով 2022թ. փետրվարի 25-ից Ազատագրական շարժման կողմից նախաձեռնվել է իշխանության հրաժարականի պահանջի ստորագրահավաքը (https://form.jotform.com/220514077543047):

Երբ համախմբված հայությունով ազատագրենք Հայաստանն այս իշխանություններից, անհրաժեշտ է լինելու ազգային միասնության և համերաշխության կարգով ձևավորել ժամանակավոր կամ անցումային կառավարություն։

Ժամանակավոր կամ անցումային կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխանեն և կրողը լինեն հետևյալ (7) յոթ սկզբունքների՝

1․ Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում

2․ Արցախի ինքնորոշման ճանաչում․3․Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում․

4․ Հայոց բանակի հզորացում․

5․ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում․

6․ Ազգային արժեքների պահպանում․

7․ Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:Մենք վերահաստատում ենք եռագույնի ներքո համագործակցելու մեր պատրաստակամությունը, երկիրն այս դժվարին վիճակից հանել ցանկացող բոլոր ազգային և պետական մտածողությամբ ընդդիմադիր ուժերի հետ:

Նաև հորդորում ենք բոլորին գործել համակարգված և միասնական, ուղղակի և անուղղակի կերպով չխոչնդոտել ապակենտրոն ընդդիմադիր օջախների գործունեությունը, որոնց վերջնական նպատակը նույնն է՝ Հայաստանի ազատագրումը դավադիր իշխանություններից:

19, ապրիլ 2022 թ․

«Ազատագրական Շարժում»

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում