Ավագ Երեքշաբթին Երուսաղեմում. Պատարագ Սուրբ Հովհաննես մատուռում

  • 19.04.2022
  • 0
  • 129 Views

Ապրիլի 19-ին առավոտյան ժամը 9-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգեւորականաց դասի թափորը Սրբոց Հակոբյանց վանքի մոտից շարժվեց դեպի Սուրբ Հարության տաճար՝ գլխավորությամբ Հայր Վազգենի։ Հայոց Պատրիարքության միաբանները պատարագ մատուցեցին Սուրբ Հովհաննես Ավետարանչի մատուռում , ապա մտան Սուրբ Հարության տաճար, ուր Հայր Գեւորգն առաջնորդեց դպրաց դասի թափորը տաճարի սրբամասերով՝ մինչեւ գետնախորշում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ապա Գողգոթա եւ Քրիստոսի գերեզման։ Թափորին հետեւեցին նաեւ հայ ուխտավորները

։ Մանրամասները կկարդաք ՕՐԵՐ ամսագրում՝ իսրայելահայությանը նվիրված համարում

Լուսանկարները՝ ՕՐԵՐ ԱՄՍԱԳՐԻ, Հակոբ Ասատրյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում