Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

  • 12.04.2022
  • 0
  • 167 Views

Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ ԵՄ-ն աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը»,- գրել է Կլաարը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում