Մարտի 26-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել “Բարոկ օպերային արիաների և երաժշտության” բացառիկ համերգ: Համավարակից հոտո այս համերգը Լոնդոնի Բարոկ ոճի հազվագյուտ համերգներից էր հայ և միջազգային երաժիշտների կողմից:
Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանահայկական «Քլինգեն Երգչախումբ և Մշակութային Ասոցիացիա»ն՝ գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի:
Համերգին ներկա էին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի քաղաքապետ Գերալդ Հարգրիվզը, Անգլիական, Հռոմեական կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր հովիվներ Փոլ Բեգոտը, Ջիմ Քարին և Տեր Շնորք Բաղդասարյանը, Լոնդոնի Իտալական Մշակութային Ինստիտուտի նախագահ Դր. Կատիա Պիցցին, Լորդերի պալատի անդամները, հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամյանը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվներից։
Երեկոյի ընթացքում համերգավար Վանուհի Պետրոսյանը ներկայացրել է Վիվալդիի, Մոնտեվերդիի, Բոնոնցինիի, Սկարլատիի, Ջիորդանիի, Կալդարայի, Գլյուկի, Կարիսսիմիի բարդագույն օպերային իտալական բարոկ արիաները՝ որոնք վարպետորեն կարարվել են տենոր Սիփան Օլահի, կլավիսինահար Մարիա Փալազյանի, հոբոիստ Հակոբ Ջեք Մուրադյանի, Քլինգեն լարային քառյակի կողմից:
Երաժշտացանկում ընգրկվել էր նաև Մարչելլոի աշխարհահռչակ Հոբոի երեք մասից կոնցերտը, որը կատարել են հոբոիստ Հակոբ Ջեք Մուրադյանը, ողջ երաժշտական կազմը և այս անգամ դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ:
Նշենք, որ համերգի ստեղծագործությունների մշակումները և փոխադրումները գործիքային այս կազմի համար կատարել էր Սիփան Օլահը: Համերգին ներկա երաժիշտները այս բացառիկ փոխադրումները շատ բարձր գնահատեցին՝ նշելով գործիքներին տրված յուրահատուկ թեմաները, դինամկիկան և Բարոկկո ավտենտիկ երաժշտաոճին հարիր մտածելակերպն ու կատարելավոճը:
Համերգի ավարտին երախտագիտության խոսքով ելույթ է ունցել քաղաքապետ Գերալդ Հարգրիվզը՝ ընդգծելով այս համերգի բացառիկությունը Լոնդոնյան երաժշտասեր հասարակության այսօրվա կյանքում: Բարձր գնահատականի է արժանացրել գեղարվեստական ղեկավար մաեստրո Սիփան Օլահին ու «Քլինգեն Երգչախումբ և Մշակութային Ասոցիացիային» հայկական և միջազգային երաժշտարվեստը Լոնդոնում և Միացյալ Թագավորությունում ներկայացնելու մեջ:
orer.eu