Դեսպան Արման Հակոբյանը հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին

  • 07.04.2022
  • 0
  • 2871 Views

Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իս­րա­յելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին: 

Արարողությանը հետևած զրույցն ընդ­գրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազ­մա­դա­րյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ հա­մայն­քին առնչ­վող և այլ հարցեր: 

Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դես­պան Հա­կոբ­յանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված՝ երուսա­ղե­մաբնակ Բալ­յան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սա­լիկները՝ ու­ղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով:

ORER.EU

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում