Ըմբիշ Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. նա հաղթեց թուրք մարզիկին

  • 31.03.2022
  • 0
  • 592 Views

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայիառաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց թուրք  Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ`15:3 հաշվով հաղթեց նրան:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Նախօրեին Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը ուժերը չափեց Վրաստանից Զուրաբ Յակոբիշվիլիի հետ ուզիջեց 1:2 հաշվով: Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն, ով մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելի հետ ու առավելության հասավ 6:2 հաշվով:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում