Ուկրաինա. ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում մինչև 420 միլիոն եվրո աջակցություն հատկացնելու ուղղությամբ

  • 19.03.2022
  • 0
  • 328 Views

Մարտի 16-ին ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Խորհրդի բանակցային մանդատը՝ ներքին գործերի 2014-2020 թվականների բյուջեում և ապաստանի տրամադրման, միգրացիայի ու ինտեգրման 2021-2027 թվականների բյուջեում փոփոխություններ կատարելու առաջարկի վերաբերյալ: Փոփոխությունը, որը ներկայացվել է որպես արագ գործընթացի մաս, լրացուցիչ ռեսուրսներ կապահովի Ուկրաինայի պատերազմից փրկված մարդկանց ընդունման համար:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է մեկ տարով երկարաձգել ներքին գործերի 2014-2020 թվականների բյուջեն և հասանելի դարձնել ապաստանի տրամադրման և միգրացիայի՝ նախկինում այլ նպատակների համար նախատեսված չօգտագործված միջոցները: Սա անդամ պետություններին թույլ կտա շտապ կարգով օգտագործել մնացած միջոցները պատերազմից փախչող մարդկանց զանգվածային հոսքի խնդիրը լուծելու համար: Ակնկալվում է, որ դա թույլ կտա չօգտագործված միջոցներից մոբիլիզացնել մոտ 420 միլիոն եվրո լրացուցիչ աջակցություն:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում