Հայ-լեհական հիմնադրամն օգնում է ուկրաինահայերին

  • 19.03.2022
  • 0
  • 342 Views

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առաջին իսկ օրվանից Վարշավայում գտնվող Լեհ-Հայկական հիմնադրամը (Fundacja Polsko-Ormiańska) հանդես է եկել հայտարարությամբ, այն մասին, որ պատրաստ է ժամանակավորապես իր հարկի տակ ընդունել և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ուկրաինայից Լեհաստան ժամանած հայերին։ Մշակութային կառույց հանդիսացող Լեհ-Հայկական հիմնադրամը, ինչպես նաև կից գործող ժամանակակից արվեստի պատկերասրահը վերակահավորվել է անհրաժեշտ տեխնիկայով, ներքնակներով և այլն։

Տեղեկացնում ենք, որ միաժամանակ հիմնադրամը կարող է ընդունել 55 մարդ։

Համագործակցելով Լեհաստանում Հայաստանի դեսպանության հետ, ինչպես նաև լեհահայ համայնքի ցուցաբերած աջակցության և պատրաստակամության շնորհիվ մինչ այս պահը ընդունել և ճանապարհել ենք հարյուրավոր մեր հայրենակիցների։ Նրանցից յուրաքանչյուրն ապպահովվում է սնունդով և անհրաժեշտ իրերով, ինչի համար Հիմնադրամը շնորհակալ է Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և լեհահայ համայնքի ներկայացուցիչներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում