Դեսպան Մկրտչյանն այցելել է սահմանային Պշեմիսլ քաղաք՝ հայ փախստականներին դիմավորելու համար

  • 28.02.2022
  • 0
  • 342 Views

Փետրվարի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստան-Ուկրաինա սահմանային քաղաք Պշեմիսլ։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից, Պշեմիսլի հայ համայնքի ներկայացուցիչ Արտեմ Պետրոսյանի ուղեկցությամբ դեսպանը եղավ սահմանային անցակետում և Ուկրաինայից ժամանած փախստականների նախնական տեղաբաշխման վայրում ու ծանոթացավ իրավիճակին։

Այդ օրվա դրությամբ սահմանը հատած հայերը ստացել էին համապատասխան աջակցություն և մեկնել տարբեր ուղղություններով։

Դեսպանի հետ Վարշավա տեղափոխվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Ժիրայր Մարգարյանը՝ Երևան մեկնելու համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում