Պեկին-2022. Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալ պարային զույգն Օլիմպիական խաղերում 18-րդն է

  • 21.02.2022
  • 0
  • 414 Views

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը երկու ծրագրերի արդյունքում միայն 18-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի հաղթողները հայտնի են: Ոսկե մեդալակիր դարձան Ֆրանսիայից Գաբրիել Պապադակիս-Գիյոմ Սիզերոն զույգը: Երկրորդ տեղում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմից Վիկտորիա Սինիցինա-Նիկիտա Կասալապով զույգը և եռյակի վերջում ԱՄՆ-ից Մադիսոն Հաբել-Զաքարի Դոնոհու երկյակը:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը ազատ վարժությունում հավաքեց 101.16 միավոր և հանրագումարի արդյունքում` 167.03 միավորով, 18-րդն է:

Ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն էր, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը:ՄիքայելՄիքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդնէր, իսկ սկիաթլոն 15 կմդասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդհորիզոնականը: Կատյա Գալստյանը կանանց արագավազքում գրանցեց 4:00:48 արդյունք և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Աղբյուր՝ Արմենպրես

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում