Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

  • 19.01.2022
  • 0
  • 111 Views

2021 թվականի հունիսի 23-ից 24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի կադետների աշխարհի առաջնություն: Չեխական Հավլիչկուվ Բրոդ քաղաքից 17-ամյա ըմբիշ Արթուր Սարգսյանը այս առաջնությունում հանդես եկավ  մինչեւ 110 կգ  քաշային կարգում եւ  նվաճեց բրոնզե մեդալ: Այս քաշային կարգում մրցում էին 20 ըմբիշներ ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը՝ orer.eu-ն։ 

Առաջին տուրում Արթուրը միավորների հաշվով 5: 0 հաշվով հաղթեց ուզբեկ Օտաբեկ Խոլմուրզաևին:

Երկրորդ տուրում Արթուրը նույնպես միավորների հաշվով 4: 1 հաշվով հաղթեց թուրք Բաքիրին: Կիսաեզրափակչում Արթուրը մենամարտեց Գերմանիայի ու Եվրոպայի չեմպիոն Օվսյանիկովի հետ: Այստեղ, մի փոքր վատ մենամարտից հետո, Արթուրը պարտվեց 0: 4 հաշվով:

Բրոնզե մեդալի համար պայքարում Արթուրը մենամարտեց ԱՄՆ-ից Էնթոնի Մալենի հետ: Առաջին րոպեներին Արթուրը անպաշտպան պայքարից հետո պարտվեց՝ 5: 0 հաշվով, բայց հետո կանգնած դիրքում նա գեղեցիկ խաչաձեւ հակադարձ քայլ կատարեց  և ժամկետից շուտ ամերիկացուն ուսերի վրա պառկացրեց:

Արթուրը Չեխիայի միակ ներկայացուցիչն էր, որը նվաճեց մեդալ, եւ այն էլ ՝ բրոնզե։ 

Տեղեկացնենք, որ Արթուրը ծնվել է Հավլիչկուվ Բրոդ քաղաքում, հինգ տարեկանից զբաղվում է ըմբշամարտով։ Նախորդ ամիս Բուլղարիայում անցակացված Եվրոպայի առաջնությանը նա գրավել էր չորրորդ տեղը։  Տարբեր տարիներին նա  չորս անգամ դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Չեխիայի չեմպիոն։ 

Շնորհավորում ենք Արթուրին, նրա ընտանիքին, մարզիչ Զդենեկ Շվեցին այս հաղթանակի կապակցությամբ եւ մաղթում նորանոր հաղթանակներ միջազգային մրցույթներում։ 

orer.eu 

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում