Ճապոնացի տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգեւատրվել է Հայաստանի մեդալով

  • 17.01.2022
  • 0
  • 92 Views

Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։  

 2022 թ հունվարի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում մեդալը հանձնել է ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները: Սրտանց շնորհավորում ենք Տակահիրո Ակիբային պարգևատրման կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ: Տեղեկացնում ենք նաև, որ ս.թ. մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հայ անվանի երգահանի 100-ամյակի կապակցությամբ: 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում