Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

  • 16.01.2022
  • 0
  • 338 Views

 Խորը վշտով հայտնում ենք, որ 2022թ հունվարի 16 ին կյանքից հեռացավ ՀՀ վաստակավոր նկարիչ,  Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանը։

Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Ռուբեն Արուտչյանի ընտանիքին և հարազատներին: 

Նա հեղինակն է ՀՀ զինված ուժերի զինանշանի և Հոլոքոստի ու Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։2012 թվականին Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։ 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17 ին, ժամը 17-20 -ը Էրեբունի համայնքի “Մեմորիալ” սգո սրահում/հասցե Այվազովսկու 14/4/Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18 ին ժամը 12-13 ը/հասցե Աբովյան 16/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում