Նոյեմբերի 14-ից «Գյուրջիեւ» անսամբլի համերգները՝ Եվրոպայի հինգ երկրների տասը քաղաքներում

  • 15.01.2022
  • 0
  • 262 Views

Նոյեմբերի 14-ից Հայաստանի «Գյուրջիեւ» անսամբլը համերգներով հանդես կգա  Եվրոպայի հինգ երկրների տասը քաղաքներում։ 

Այսպիսով  համերգային շրջագայություն  կունենա  Ֆրանսիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում, Հունգարիայում և Լյուքսեմբուրգում: Մեկնարկը կտրվի Դեն Բոշում, Նիդեռլանդների ամենահայտնի փառատոններից մեկում՝ “November Music”-ի շրջանակներում, Նոյեմբերի 14֊ին։ 

Նոյեմբերի 14-ին․ “November Music” փառատոն, Դեն Բոշ, Նիդեռլանդներ

Նոյեմբերի 16-ին․ “Cathédrale Sainte-Croix des Arméniens”, Փարիզ, Ֆրանսիա

Նոյեմբերի 17-ին․ “Centre Culturel Alex Manoogian”, Լիոն, Ֆրանսիա

Նոյեմբերի 19-ին․ “Théâtre L’Acte 12”, Մարսել, Ֆրանսիա

Նոյեմբերի 21-ին․ “DE SINGEL International Arts Centre”, Անտվերպեն, Բելգիա

Նոյեմբերի 23-ին․ “Müpa Budapest”, Բուդապեշտ, Հունգարիա

Նոյեմբերի 24-ին․ “Rocher de Palmer” փառատոն, Բորդո, Ֆրանսիա

Նոյեմբերի 26-ին․ “Philharmonie Luxembourg”, Լյուքսեմբուրգ

Նոյեմբերի 27-ին․ “Amare – Den Haag”, Հաագա, Նիդեռլանդներ

Նոյեմբերի 28-ին․ “Muziekgebouw”, Ամստերդամ, Նիդեռլանդներ

Այս համերգաշարը լի է ծրագրային բազմազանությամբ։ Կարևոր իրադարձություններից է Հունգարիայի “Müpa Budapest” համերգասրահում ներկայացվելիք՝ “Բարտոկ և Կոմիտաս” ծրագրի պրեմիերան։ Հնչելու են  Բելա Բարտոկի 1930-ականներին գրի առնված ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված  Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից: Սա ոչ շատ հայտնի, բայց կարևոր թեմա է ՝ բազում հետաքրքիր շերտերով, որին անդրադարձ կլինի Հայաստանում ՝ համերգային շրջագայությունից հետո։ 

Բելգիայի Անտվերպեն քաղաքի՝ “deSingel” փառատոնում, որը ռեքվիեմների փառատոն է, անսամբլը կներկայացնի  հայկական ողբերգեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտասի և Գյուրջիևի ստեղծագործությունները՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ։

Գյուրջիև Անսամբլը  այս համերգաշարի ընթացքում  ՀԲԸՄ–ի հրավերով հանդես կգա նաև Ֆրանսիայի Փարիզ, Մարսել և Լիոն քաղաքներում՝ նոյեմբերի 16-ին, 17-ին և 19-ին։

Այնուհետև  համերգաշարը  շարունակելու է Ֆրանսիայի Բորդո քաղաքի՝ “Le Rocher de Palmer” համերգասրահում, որից հետո ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիայում։

Շրջագայության ավարտը մեկնարկելու է Նիդեռլանդների Հաագա և Ամստերդամ քաղաքներում։ Հաագա քաղաքում համերգը կկայանա “Amare Den Haag” համերգասրահում՝ նոյեմբերի 27-ին, իսկ Ամստերդամի համերգը՝  հանրահայտ “Muziekgebouw” համերգասրահում՝  նոյեմբերի 28-ին։

Համերգային շրջագայության ավարտից հետո Գյուրջիև Անսամբլը սկսելու է իր 3-րդ սկավառակի ձայնագրությունները, որոնք հրատարակվելու են գերմանական հանրահայտ ECM Records-ի կողմից։

Միջազգային ճանաչում ունեցող Գյուրջիև Անսամբլը բաղկացած է Հայաստանում ապրող 10 առաջատար երաժիշտներից՝ ընդգրկելով 16 հայկական ազգային նվագարաններ։  Հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է Լևոն Էսկենյանը։

Անսամբլը Նիդեռլանդների ամենահեղինակավոր՝ Edison Award-ի մրցանակակիր է։

Գյուրջիև Անսամբլի ելույթը Սյունիքում՝

Էյնդհովենում “Edison Award” մրցանակի հանձման ժամանակ՝

Գյուրջիև Անսամբլի պաշտոնական կայք՝ 

http://gurdjieffensemble.com/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում