Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ

  • 17.07.2021
  • 0
  • 7 Views

Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ - ՀՀ ԿԳՄՍՆԺերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ – ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ: Այդ կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության գործում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ իր հետազոտությունները, Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ակադեմիկոսների և ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու անդամների հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ 

Ժերար Շառլի Տետեյանը ծնվել է 1942 թ.-ի փետրվարի 4-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում: 1984 թ.-ից ԵՊՀ պատվավոր դոկտոր է, 1966 թ.-ից՝ Մոնպելիեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ: 1990 թ.-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում, 1991 թ.-ին՝ պրոֆեսորի: 2004 թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1969 թ.-ից Ժերար Տետեյանը Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն:

Ժերար Տետեյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը: Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980 թ.): «Հայոց պատմություն» գրքի (1982 թ., ֆրանսերեն) համահեղինակն է:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում