«121/1-ը կապի մեջ է». Էռնեստ Ավանեսով

  • 23.02.2021
  • 0
  • 126 Views

Հարցազրույց Արցախյան գոյամարտին ու խրամատային հերոսներին նվիրված գրքի հեղինակ Էռնեստ Ավանեսովի հետ

2021 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված  պատերազմական գործողությունների մասնակիցներից է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ,,Բարձունք,, հասարակական կազմակերպության հիմնադիր-համակարգող խորհրդի անդամ, կամավոր  Էռնեստ  Ավանեսովը:

Ծնվել է 1985 թվականին Բաքվում: Աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում որպես ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ: Հեղինակ է 50-ից ավելի հայերեն, ռուսերեն և անգլերեն գիտամեթոդական աշխատությունների, հոդվածների: Զեկույցներով պարբերաբար մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում և ՀՀ Զինված Ուժերում (տանկի հրամանատար, կրտսեր սերժանտ): 2016թ. ու 2020թ. մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանական գործողություններին: «Բարձունք» հասարակական կազմակերպության հիմնադիր-համակարգող խորհդրի անդամ: Ամուսնացած, ունի դուստր:

2022 թվականի փետրվարի 23ին,  «Բարձունք» հասարակական կազմակերպության գրադարանում հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, զինվորականներ՝ մասնակցելու կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Էռնեստ Ավանեսովի, գրքի բարեգործական շնորհանդես-վաճառքին: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Էռնեստ Ավանեսովը: Նա սկզբում ներկայացրեց «Բարձունք» հասարակական կազմակերպությունն ու դրա նպատակները, իսկ այնուհետև խոսեց օրվա միջոցառման մասին: «Բարձունք» նախաձեռնությունը ստեղծվել է Արցախյան 44 օրյա պատերազմից հետո՝ երկրի զարգացման համար նոր լուծումներ գտնելու նպատակով։

Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ քննարկման, հարց ու պատասխանի մթնոլորտում: Քննարկման հարցերի մեջ առաջնահերթ ու հրատապ հարցերից էին սահմանապահ գյուղերի դպրոցներում հարևան երկրների, մասնավորապես՝ ադրբեջահերեն, պարսկերեն ու վրացերեն լեզուների ուսուցման անհրաժեշտությունը: Այնուհետև հեղինակը պատմեց գրքի ստեղծման մասին՝ նշելով, որ գաղափարը ծագել է խրամատում եղած ժամանակ: Նա սկզբում բոլոր հուշերն ու բանաստեղծությունները հավաքագրել է մի ծոցատետրում՝ այստեղ գրելով իր հուշերը, խրամատում տեղի ունեցող զավեշտալի պատմությունները և այլն: Նա շատ հուզված էր խոսում, նշելով, որ մի շարք ստեղծագործությունների ու հոդվածների հեղինակ լինելով, այս ժանրում գրում է առաջին անգամ:

 «121/1-ը կապի մեջ է» գիրքը ներկայացնում է հեղինակի ապրածն ու զգացածը, զինակից ընկերներին ու «Քեռու» ջոկատի ընկած տղաներին: Գրքում կան ինչպես չափածո, այնպես էլ արձակ ստեղծագործություններ: Այն բաղկացած է 16 էջից: Ընթերցելու ժամանակ հանդիպեցի մի շատ գեղեցիկ ու խորիմաստ ունեցող տողերի, որոնց մեջբերումը չեմ կարող չանել. «Խրամատում կանգնած զինվորը հայրենի հողի մի մասն է, շարունակությունը, միաձուլված է նրան անվախությամբ ու սիրով: Առանց զինվորի խրամատը լոկ փոս է, որում ի վերջո կհայտնվի ինչ-որ մեկը հորիզոնական դիրքով»:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկաների համար ընթերցեց իր սիրելի հատվածները և մեկնաբանեց, թե ինչու է հենց դրանք նախընտրում։ Երեկույթի ժամանակ  հեղինակը գեղեցիկ ուղերձներով մակագրում ու տրամադրում էր գիրքը: Այստեղ բոլորը վայելեցին նաև «Խարույկ» բենդի գեղեցիկ կատարումներին, որի ընթացքում զուգահեռ տեղի ունեցավ նաև ավանդական հայկական գինու հյուրասիրություն և անմիջական շփում հեղինակի հետ։ Շնորհանդեսից հետո զրուցեցինք գրքի, Բարձունք հասարակական կազմակերպության, խրամատային կյանքի մասին  հեղինակ Էռնեստ Ավանեսովի ու նրա մարտական ընկեր Գեղամ Օհանյանի  հետ: 

 –Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։

Էռնեստ Ավանեսով. Շատ շնորհակալություն:

Ի՞նչ կպատմեք Ձեր ներկայիս գործունեության մասինՈրքա՞ն հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի՞ բնույթ են կրում դրանք։

Էռնեստ Ավանեսով.  Ի՞նչ ասել է հայրենասիրականԵս գիտեմ մարդկանցովքեր հաճախակի այդ բառն օգտագործում էին ամեն առիթիբայց դրանից հետո քիթը սրբում ու թուղթը գցում էին գետնինԳիտեմ նաև մարդիկովքեր երբևէ այդ բառը չեն օգտագործելբայց մեզ հետ առաջնագծում կանգնած էինՏասնյակ տարիներ այս բառով քողարկված հայրենիք ենք տանուլ տվելՀայրենասիրության մասին չեն խոսումայլ գործով են դա ցույց տալիսԵրբ խոսում ենայն հիմնականում բացակայում էԵս մանկավարժ եմ ու ամեն դաս ըստ պատշաճի անելով հայրենիքի ու պետության համար պիտանի մարդիկ եմ փորձում ստանալԵթե դա կարող ենք հայրենասիրություն կոչել ուրեմն կոչենք:

Ինչպե՞ս կբնութագրեք «Բարձունք» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը։

Էռնեստ Ավանեսով. Այսօր «Բարձունք» հասարակական կազմակերպությունը վերքաղաքական ինքնավար կազմակերպություն է, որը ստեղծվել է կամավորականների, մտավորականների, մասնագետների և այլ համախոհների ջանքերը միավորելու համար՝ հայկական պետականության պահպանման և դրա ճանապարհին տարբեր մարտահրավերների հաղթահարման, երկրի զարգացման նոր լուծումներ գտնելու նպատակով։

Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում:

Էռնեստ Ավանեսով. Եթե նկատի ունեք «Բարձունք»-ը, ապա մենք բաց ենք բոլորի համար, ովքեր գաղափարակից են ու երկրի համար պիտանի գործ են անում, կամ ցանկություն ունեն նման բան անելու: Իհարկե, ինքներս էլ ենք տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս: Օրինակ, առաջիկայում նախաձեռնել ենք «Կրթությունը հետպատերազմական Հայաստանում. անցյալի դասեր և ապագայի տեսլական» խորագրով գիտաժողով, որտեղ կքննարկենք նախադպրոցական կրթության, հանրակրթական բովանդակային ու կազմակերպման հարցեր, ինչպես նաև միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթության խնդիրներն ու լուծման ուղիները, կանդրադառնանք ոչ ֆորմալ կրթությունը՝ հզոր պետության կայացման համատեքստում: Սակայն, կրթության ոլորտով «Բարձունք»-ի գործունեությունը չի սահմանափակվում, քանի որ մեր երկրի խնդիրների լուծման համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Մենք մտադրված ենք նոր մոտեցումներ գտնել բոլոր ոլորտները զարգացնելու համար՝ պաշտպանություն, տնտեսություն, արտադրություն, դիվանագիտություն և այլն, իսկ այդ ամենի հիմքում, բնականաբար, կրթությունն ու գիտությունն են:

Մի քանի խոսքով խնդրում  եմ ներկայացրեք գիրքը։ Ինչպես կբնութագրեք վերնագիրըԻ՞նչ ուղերձ ունի գիրքը

Էռնեստ ԱվանեսովԵս այն ոչ թե գիրքայլ գրքույկ եմ կոչումԱյն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում Արցախի հյուսիսային սահմանագոտու «Եղնիկներ»-ի 121/1 խրամատումՎերնագիրը հենց այդպես էլ կոչվում է՝  121/1-ը կապի մեջ է (խրամատային hուշեր): Նոյեմբերի 6-ից սկսեցի գրելքանի որ հենց այդ օրն ինձ հասան կնոջս ուղարկած բլոկնոտներն ու գրիչներըՓորձել եմ արձակի ու բանաստեղծական ոճով նկարագրել իմ ու զինակից ընկերներիս այդ օրերի զգացմունքները: Ի դեպ գրքույկը ստեղծվելիս մինչև վերջին պահը տեղյակ չեմ եղել ստորագրված հայտնի փաստաթղթի մասին:

Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատություններըի՞նչ կպատմեք գիրք գրելու  գաղափարի մասին։

Էռնեստ Ավանեսով. Ես կրթության ու գիտության ոլորտի գործիչ եմ, իմ հոդվածները հիմնականում գիտական են ու վերաբերում են կրթությանը՝ հատկապես ֆիզիկական դաստիարակությանը: Այս ոճի գիրք գրելու համար ժամանակը հիմնականում չեմ ունենում, հետո էլ պետք է հասունանա պահը: Այս անգամ պահը հասունացել էր, ու նաև ապրելու ցանկությունը ստիպեց, որ փոքր ինչ այսպես ասած ստեղծագործեմ:

Քանի որ Դուք  Ձեր  գիրքը գրել եք պատերազմի ընթացքում և նվիրել Արցախյան հերոսամարտում զոհված բոլոր հերոսների հիշատակին, արդյո՞ք այդտեղ ընթերցողը կհանդիպի իրական հերոսների հետ:

Էռնեստ Ավանեսով.Դուք ճիշտ եք, ես գրքույկը նվիրել եմ Արցախյան հերոսամարտի բոլոր զոհվածների հիշատակին՝ ի դեմս Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի «Քեռու ջոկատ»-ի զոհված իմ զինակից ընկերների: Գիտեք, հերոսն բառն այնքան է օգտագործվել պատեհ ու ոչ պատեհ, որ հիմա չեմ ցանկանում այն շատ օգտագործել: Իմ պատկերացմամբ, հերոսներ շատ կաին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում, քանի որ այդ շղթայի մեջ բոլոր դերերն էլ կարևոր են: Քանի որ մեր ջոկատը կամավորական էր, ըստ այդմ ինձ համար ջոկատի տղաներից ամեն մեկն արդեն իսկ յուրովի հերոս է:

Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի հերոսներին:

Էռնեստ ԱվանեսովԱզգի հերոսներին իհարկե պետք է ճանաչեն սերունդներըբայց ես դեմ եմ անձապաշտության որևէ դրսևորմանՊետք է հստակ գիտակցելոր քաղաքացիական կյանքում հավասար են բոլորըԵթեասենքպատերազմի դաշտում հերոսացած անձը և այլ քաղաքացի երկուսն էլ օրենք խախտենայդ օրենքը երկուսի դեպքում պետք է հավասար գործի:

Հիմնականում ովքե՞ր են գրքի հերոսներըինչպիսի՞ն է գլխավոր հերոսը։  Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք խրամատային կյանքից:

Էռնեստ Ավանեսով. Գրքում այսպիսի էպիզոդ կա, որը բնութագրում է թշնամու օդային ուժի գործածման դեպքում մեր առօրյան. Երբ թշնամու կողմից դիտարկվող հատվածում հաց պետք է ուտենք, պարտադիր մի քանի մասի ենք բաժանվում, որպեսզի խոցվելուց բոլորս չզոհվենք միանգամից, որ մարդ մնա հողը պաշտպանելու ու զոհվածների վրեժը լուծելու: Հողն ավելի թանկ է, քան մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Մեկ անգամ էլ, երբ բունկերում էինք ու հերթական անգամ օդային գրոհ էր սկսել, շատերին հրամանատարը դուրս հանեց, մի քանիսս մնացինք, հետներս նաև լրագրողներ կային, ովքեր նոր էին եկել: Ջոկատի տղաներից մեկը հանկարծ ռումբերի պայթյունի և բունկերի դղրդացող պատերի ֆոնին նայեց դեմքիս ու լուրջ դեմքով ասեց. «Բայց էս ամենի մեջ մի լավ բան կա»: Տարակուսած նայեցի դեմքին: Ասում եմ. «Ինչը՞»: Պատասխանն ապշեցուցիչ էր ու շատ ծիծաղելի. «Վերակարգիս ժամանակն է գնում»: Մի բոլ ծիծաղեցինք: Հումորն էր, որ նման դեպքերում մեզ փրկում էր:

Իսկ ինչպիսի՞ պայմաններում էիք ապրում հերթափոխի ընթացքում:

Գեղամ ՕհանյանՍահմանից կպատմեմ հետևյալը: Այն, որ ես ու Էռնեստ Ավանեսովը եղել ենք նույն ջոկատից: Սակայն նշեմ, որ ծառայությունը «Եղնիկներ» զորամասում բազմազան էր: Ծառայության բերումով եղել ենք տարբեր դիրքերում ու հերթափոխում: Նախորդ հերթափոխի ընթացքում գտնվում էինք «Եղնիկներ»-ի 120 դիրքում, իսկ հաջորդի ընթացքում Էռնեստն ու մյուս տղաները՝ 121-ում: Հանուն արդարության պետք է նշեմ, որ 120 դիրքը համալրված էր բետոնե տնակով, իսկ 121-ում՝ տնակները գետնափոր ու շատ փոքր էին:

Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք խրամատային կյանքից:  

 Գեղամ ՕհանյանՄի դեպք պատմեմ այդ օրերի մեր ծառայությունից: Երբ որ մենք գտնվում էին թաքստոցում, հոկտեմբերի 26-ին սկսեցին ռմբակոծել տարբեր տրամաչափերի հրետանային զենքերից: Մեր հրամանատարը հրամայեց դուրս գալ այդտեղից ու միաշարասյուն շարվել թաքստոցի շուրջը՝ դեպի նախապես փորված խրամուղիներ: Երբ որ զորքի մեծ մասը դուրս էր եկել այդտեղից, արկերի հաճախականությունը հետզհետե ավելացավ, և ես որպես մեր ջոկատի հրամանատարի կողմից նշանակված պատասխանատու, ինձ իրավունք վերապահեցի հրամայելու մնացած ջոկատի տղաներին մնալու տեղերում, ինքս մնալով այդտեղ: Այսպիսով՝ լարված վիճակը ցրելու նպատակով որոշեցի կատակել՝ հիշելով, որ տվյալ պահին հերթափոխիս ժամն է ընթանում ու տղաներին շատ լուրջ դեմքով ասեցի, որ այս ամեն ինչում մի լավ բան կա, և որ շուտով իմ հերթապահությունն ավարտվելու է:

Ձեր զգացումները սահման այցից առաջ և հետո:

Էռնեստ Ավանեսով.Մինչ այդ էլ հիմա էլ նույն կարծիքին եմոր մենք մոտ 30 տարի ամենօրյա ռեժիմով տանուլ ենք տվել մեր մեծամտությամբհղպացրել ենք հաղթողի կերպարն ու դարձել անկյալՀիմա այս ցեխոտ ձեռքով ապտակը պետք է մեզ մի նոր ուժ տա ոտքի կանգնելու ու էլ ավելի ուժեղանալու:

Ձեր կարծիքովինչպիսի՞ ունակություններ պետք է ունենա խրամատի զինծառայողը:

Էռնեստ ԱվանեսովԱպագայի մարտիկը պետք է լինի բազմակողմանի զարգացածտեղեկացված է ցանկացած ոլորտից:

Զինվորականների ու պատմաբանների արձագանքը ձեր աշխատության վերաբերյալ։

Էռնեստ Ավանեսով.Դեռ ոչ մեկ չի կարդացել գիրքըփետրվարի 23-ին նշանակել էինք շնորհանդեսվաճառքըու ողջ հասույթը ուղղվելու է «Բարձունք»-ի նախագծերից որևէ մեկի իրականացմանը:

Որպես գրքի առաջին ընթերցողներից մեկըի՞նչ կասեք գրքի մասինԻ՞նչ նորարարություն կգտնի ընթերցողը:

Գեղամ ՕհանյանԳրքի մասին կասեմ հետևյալը՝ Էռնեստը, որ որոշեց պատերազմի ժամանակ գրի առնված իր հուշերը չպահել միայն իրեն ու կիսվել բոլորիս հետ, ես շատ ուրախ եմ: Այսօր ես գնեցի գիրքը, իսկ հավաքված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Բարձունք» ռազմավարական գիտակրթական կազմակերպության ֆոնդին:

 Խոսք ուղղված մեր զինվորականներին ու երիտասարդներին։

Էռնեստ Ավանեսով. Պետք է ուժեղանանք, վերաձևակերպենք և վերաիմաստավորենք ապագայի մեր անելիքները: Այդ գործում մեծ է հենց զինվորականների ու երիտասարդների անելիքը:

Գեղամ ՕհանյանԲոլոր զինծառայողներին ու իմ ծառայակիցներին մաղթում եմ, որպեսզի ոգիները բարձր պահեն, և որ այս պարտությունից հետո հետևություններ անեն, հզորանան՝ հաջորդ հաղթանակները կերտելու համար:

Գարիկ Ավետիսյան

 Լուսանկարները «Բարձունք» հասարակական կազմակերպության

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում