Աղասին ընդդեմ չեխերի. Հայտնի թենիսիստի 50-ամյակը չեխական մամուլում

  • 01.05.2020
  • 0
  • 29 Views

Չեխական ամենաազդեցիկ  ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը ամբողջական մեկ էջ է նվիրել ամերիկահայ հայտնի թենիսիստ  Անդրե Աղասիին։

 ,, Աղասին ընդդեմ չեխերի,, ծավալուն հոդվածում  մարզական մեկնաբան Կարել Կնապը  նշում է, որ երիտասարդության  նախկին կուռքն այս օրերին նշում է իր 50-ամյակը։ Հեղինակը մանրամասն ներկայացնում է, թե 1987-ից մինչեւ 2005 թվական քանի չեխ թենիսիսիտ  է մրցահրապարակում տանուլ տվել մեծ թենիսիստին։  Չնայած այն հանգամանքին, որ չեխ մարզիկների համար նա միշտ եղել է ուժեղ  հակառակորդ, բայց նաեւ ունեցել է մտերիմ չեխ բարեկամներ։  Իբրեւ օրինակ է բերվում, որ Անդրե Աղասին եւ Ռադեկ Շտեպանեկը միմյանց հետ համագործակցել են Նովակ Ջոկովիչի թիմում։

2011 թվականին Անդրե Աղասին կնոջ՝ Շտեֆի Գրաֆի հետ ելույթ է ունեցել Պրահայի Օ2 մարզասրահում, իսկ 2018 թվականի մարտին կրկին վերադարձել է Պրահա ՝ Ռադեկ Շտեպանեկի հրաժեշտի միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Հոդվածագիրը մանրամասներ է հրապարակում տարբեր չեխ թենիսիստների՝ Վանեկի, Նովակի, Կորդայի, Լենդլի, Շտեպանեկի, Նովաչեկի, Շմիդի եւ այլոց հետ ամերիկահայ թենիսիստի մրցախաղերից հուշեր ու պատմություններ, եւ եզրափակում, որ եթե հրապարակելու  լինեն Աղասի եւ չեխ թենիսիստներ  ընդհանուր հաշիվը, ապա այն կլինի՝ 30-9։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում