Ալեքսանդր Մազմանովը շահեց Չեխիայի կարատեի բաց առաջնության Գավաթը

  • 04.05.2019
  • 0
  • 47 Views

2019 թ մայիսի 4-ին չեխական Ուստի նադ Լաբե քաղաքում տեղի ունեցած Չեխիայի կարատեի բաց առաջնությունում մեր հայրենակից 17-ամյա Ալեքսանդր Մազմանովը  68 կգ քաշային կարգում եզրափակիչում տանելով համոզիչ հաղթանակ՝ շահեց առաջնության Գրան Պրին՝ գավաթը։  Առաջին փուլում նա հաղթել է լիտվացի մարզիկին, իսկ եզրափակիչում՝ չեխ մարզիկի։

Նշենք, որ անցած տարիներին Ալեքսանդր Մազմանովն արդեն եռակի անգամ դարձել է կարատեի Չեխիայի չեմպիոն,  չորս անգամ արժանացել է արծաթե մեդալի, եւ երկու անգամ՝ բրոնզե։

Ալեքսանդր Մազմանովը ծնվել է Չեխիայում, բնակվում է Բռնո քաղաքի մոտ՝ Ռոսիցեում։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում