Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև։ Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝...
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև։ Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Երկխոսության ընթացքում Հայաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ...
Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների...
Մայիսի 2-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի...
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում...
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս...
Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատև ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին միանալու սույն հայտարարությանը։Նախաձեռնող խումբը զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից։ Այս մասին գրել է Վահագն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ...
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգոործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռւսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որից հետ պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադառնալով հայ -ռւսական հարաբերություններին եւ Արցախի վիճակին։ Նա մասնավորապե ասել է՝ Իմ այցն ընթանում է այն պայմաններում, երբ մեր երկրների բարձրագույն ղեկավարության քննարկման հիմնական թեման Հարավային Կովկասում, Լեռնային...
Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան): Նախկինում Արմեն Ղեւոնդյանը աշխատել է Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնում, վերջին տարիներին՝ Հայաստանի արտգոործնախարարի տեղակալն էր։ orer.eu
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտորեն աշխատելու լարվածությունը...
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի...
