Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ,...
Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի...
Աթենքի «Mikrokosmos Cinema» կինոթատրոնում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի Լռությունը» / «Alter Ego» ֆիլմը։ Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Միջոցառման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ տկն. Հասմիկ Դաշտոյանն ընթերցեց արտակարգ և լիազոր դեսպան պրն. Տիգրան Մկրտչյանի խոսքը,...
2022 թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղիունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ հանդիպումը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը։ԵՄ կողմն ընդգծեց իր...
Ապրիլի 27-ին Ռումինիայի գրականության ազգային թանգարանում տեղի ունեցավ Ռումինիայի հայերի միության, Ռումինիայի գրողների միության և Ռումինական գրականության ազգային թանգարանի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառումը, որին մասնակցեց նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը։ Ինչպես հաղորդում են Հայաստանի դեսպանությունից, դիմելով ներկաներին դեսպան Մինասյանը նշեց. «Հայաստանը և հայ...
Չեխիայում ՀՀ դեսպանության ու Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու համագործակցությամբ և Չեխիայում հայ համայնքի մասնակցությամբ, ապրիլի 22-24-ը Չեխիայի Յիհլավա, Բռնո և Պրահա քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։ Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ...
Ապրիլ 21-ին Սանտա Կոլոմա դե Գրամենտե (Բարսելոնա) քաղաքի գրադարանում տեղի ունեցավ կոնֆերանս ՝ իսպանացի լրագրողների ու քաղաքագետների մասնակցությամբ՝ ովքեր եղել են Արցախում ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ պատերազմից հետո։ Մասնավորապես մասնակցեցին ֆոտոլրագրող ՝ Անդրե Ֆերնանդեզը (Andreu Fernández), քաղաքագետներ ՝ Ջորդի Սոլեն ( Jordi Sole), Վիկտոր Լոպեզը ( Victor...
Բրյուսել, ապրիլի 26, 2022։ Բելգիայի հայերի կոմիտեն սարսափով տեղեկացել է, որ երեկ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում վանդալիզմի է ենթարկվել Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար հուշարձանը: Ինչպես երևում է լուսանկարում, հուշարձանը ներկվել է բոլորիս հայտնի ալ կարմիր երեք կիսալուսիններով։ Կոմիտեն խստորեն դատապարտում է պղծումը, որը կատարվել է 1915 թվականի ցեղասպանության զոհերի...
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ֆրանսիայի մէջ արդէն սկսան տեղի ունենալու Հայոց Ցեղասպանութեան 107ամեակին նուիրուած ձեռնարկները։ Հայոց Ցեղասպանութեան 107րդ տարելիցին նուիրուած ձեռնարկի մը մասնակցած Ծերակոյտի արտաքին յարաբերութիւններու, պաշտպանութեան եւ զինուած ուժերու յանձնաժողովի նախագահ Քրիսթիան Քամպոն լուսանկարներ հրապարակած է այդ ոգեկոչումէն եւ գրած հետեւեալը. «Յուզիչ հաւաք 1915 թուականին Թուրքիոյ կողմէ իրականացուած Հայոց Ցեղասպանութեան...
Կիրակի, 24 Ապրիլ 2022-ին, Հայոց Ցեղասպանութեան 107-ամեակին առթիւ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ: Օրուայ պատարագիչն էր Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը: Սուրբ Պատարագին ներկայ էին Դամասկոսի քոյր եկեղեցիներու Առաջնորդներն ու Եպիսկոպոսները, Սուրիոյ մէջ Հ Հ Դեսպանութեան Հիւպատոս տիար Վարդան Ադամեանը եւ Խորհրդական...
Ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ հայ համայնքի, համայնքային կառույցների և լեհ հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանությունը։ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի կողմից հնչեցվեց բարեխոսական աղոթք, որին հաջորդեց ցեղասպանության անմեղ...
