Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։ Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ...
Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։ Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձավ միջազգային գոտու հաղթող։ Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարված և լեցուն...
Սատարելով հայի հաջողություններին Այս տարվա մարտին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած Մուայ թայի աշխարհի 20-րդ առաջնությանը Հայաստանն ունեցավ իր հաղթական մասնակցությունը. մրցաշարին երկարատև պատրաստված երեք հայ մարզիկներ հայրենիք վերադարձան ոսկե մեդալներով՝ վաստակված քրտնաջան աշխատանքի, կամքի ուժի լավագույն դրսևորման և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցության արդյունքում։ Տղաների հաղթանակը կարևոր էր և՛...
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-20-ը գտնվել է Սոֆիայում, որտեղ մասնակցել է Եվրահայկական խաղերի 25-րդ հոբելյանական միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ապրիլի 19-ին Զարեհ Սինանյանը...
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր է: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի պայքարում...
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և նվաճել Հայաստանի առաջին ոսկին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Առանձին վարժություններում ևս...
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնությունների քառակի ոսկե մեդալակիր: Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։ Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել...
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ,...
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկում հաղթեց եւ նվաճեց ոսկե մեդալ։ Որակաորման փուլում նա նույնպես գրավել էր առաջին տեղը։ Օղակների վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը...
Հայազգի ուժային մարզիկներ Յուրի և Արթուր Սաքունցները նոր գլուխ են բացել համաշխարհային ռեկորդների պատմության մեջ՝ սահմանելով բացառիկ նվաճումներ: Նրանք ուղղաթիռ քաշելու անհավանական ուժային ցուցադրություն են իրականացրել: Յուրի Սաքունցը ձեռքի մեկ ճկույթով քաշել է ուղղաթիռ՝ ընդլայնելով մարդկային հնարավորությունների սահմանները: «Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել՝ 60 տոննա կշռող վագոն, 40...
76 տարեկանում ծանր հիվանդությունից հետո մահացել է բուլղարահայ լեգենդար ծանրորդ, առաջին օլիմպիական չեմպիոն Նորայր Նուրիկյանը։ Այս մասին հայտնել է նրա ընտանիքը։ Այս մասին ՕՐԵՐ-ը տեղեկացավ ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակից։ Նոնոն, ինչպես նրան անվանում էին ընկերներն ու ծանոթները, Բուլղարիայի առաջին օլիմպիական չեմպիոնն է և ծանրամարտի միակ կրկնակի օլիմպիական չեմպիոնը Բուլղարիայում։ Նուրիկյանը...
