Նոր անդամ և նոր գույն Թումո ընտանիքում. հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվեց մեր հին ընկեր, ճարտարապետ Բեռնար Խուրիի նախագծած` Լոս Անջելեսի արևագույն կենտրոնը։ Միջոցառմանը ներկա էին Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը,...
Նոր անդամ և նոր գույն Թումո ընտանիքում. հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվեց մեր հին ընկեր, ճարտարապետ Բեռնար Խուրիի նախագծած` Լոս Անջելեսի արևագույն կենտրոնը։ Միջոցառմանը ներկա էին Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, Թումոյի խորհրդի անդամները, աջակիցները և ընկերները, համայնքի պատանիներն...
Հայազգի Ս.Իգնատիոս Մալոյեանը` եօթը Սրբադասուածներուն կեդրոնը գրաւեց։ Այս մէկը ունի իր տրամաբանական մեկնութիւնը, արդարեւ ինք միակն է, որ յանուն Քրիստոսի իր անմեղ արիւնը թափեց` պարզ այն պատճառով, որ առաջ Քրիստոնեայ ազգի ծոցեն ծնած էր եւ այնքան մեծ կապուածութիւն ունէր իր հաւատքին եւ ազգութեանը։ Սրբութեան ամենաառաջնահերթ պայմանը մարտիրոսութիւնն է։ Մալոյեան...
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, հաջողությամբ ավարտվեց՝ ամրագրելով իր բացառիկ տեղը որպես Հայաստանի և տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձությունը։ Այս տարի «ԴիջիԹեք»-ը առաջին անգամ անցկացվեց անդադար երեք օր՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» ձևաչափով։ Երեք օր շարունակ տեխնոլոգիան միաձուլվեց ստեղծարարությանը․ ցերեկային ժամերին ցուցահանդեսային և կոնֆերանսային հատվածները հյուրընկալում էին բիզնես համայնքի ներկայացուցիչներին, ներդրողներին և...
Ամէն տարի Հոկտեմբեր ամսուան երկրորդ շաբաթ օր, համայն հայ ժաղովուրդը առանձնակի ձեւով ու հանդիսութեամբ կը յիշատակէ իր պատմութեան ընթացքին առանձնայատուկ դեր եւ որոշիչ նշանակութիւն ունեցած, իր ազգային ինքնութեան լուսաւորիչ մշակներու սուրբ թարգմանիչ վարդապետներու յիշատակը։ 5-12-րդ դարերու Հայոց պատութեան ամենանշանակալից ու ազգային անկիւնադարձային եղելութեան ծնունդ տուող մշակները չմոռնալու եւ երախտահիտութեամբ...
Տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությանը՝ «ԴիջիԹեք 2025»-ին մնացել են հաշված օրեր։ Այս տարի առաջին անգամ այն կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով՝ հոկտեմբերի 10-12-ը։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։ 40 000 այցելու շուրջ 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի...
Հարգելի՛ ԿԳՄՍ նախարարություն Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան և Համահայկական Վերնախորհուրդ՝ Սենատը, որպես Հայաստանի գիտական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմամբ մտահոգված կառույցներ, իրենց խոր մտահոգությունն են հայտնում Սիսիանի «Զորաց քարեր» աստղադիտարանի հնարավոր քանդման վերաբերյալ։ «Զորաց քարեր» աստղադիտարանը», որ սխալմամբ ներկայացվում է որպես «Զորաց քարեր» բնակատեղի», իրականում հանդիսանում է հնագույն աստղադիտարան՝...
Հայոց Ցեղասպանութեան դաժան օրերուն նահատակուած՝ Մարտինի Արք. Իգնատիոս Մալոյեանի սրբադասումը` բազմաթիւ հարցադրումներ յարուցեց, թէ ո՞վ է Սուրբը, ի՞նչ է սրբութիւնը եւ ինչո՞ւ յատկապէս Մալոյեան սրբութեան արժանացաւ։ Նախ փորձենք սահմանել, թէ ո՞վ է «Սուրբ»ը եւ ի՞նչ է «Սրբութիւն»ը։ Այս հարցումին պատասխանը տանք դարձեալ հարցադրումներով։ Ո՞վ է մարդը եւ ինչպէ՞ս կրնայ...
Այս ծրագիրը, որ ժամանակի հոլովոյթին եղած է արեւմտահայերէնի համար, համալսարանական մակարդակով, Եւրոպայի առաջին խտացեալ դասընթացքներէն մէկը, ծնունդ առած է Հ․ Լեւոն Զէքիեանի նախաձեռնութեամբ Վենետիկի Քա Ֆոսկարի Համալսարանին մէջ 1986-ին, յետ երկամեայ փորձի շրջանի մը Մուրատ-Ռափայէլեան Վարժարանին մէջ, որու տնօրէնութիւնը կը վարէր Հ․ Լեւոն (1982-1985)։ 2016-էն սկսեալ Դասընթացքը տեղափոխուած է...
Հաւասարում նորոգ միջոցառումին միամեակին առիթով, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը ուրախութեամբ կը հրապարակէ Արա Մածունեանի հեղինակած վաւերագրական ֆիլմը՝ նուիրուած այս եզակի իրադարձութեան։ 2024ի յուլիսին,14 երկրներէ 36 հայ մտաւորականներ հաւաքուեցան Լիզպոն՝ եռօրեայ հանդիպումի մը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան մէջ։ Կեդրոնանալով Հայկական Սփիւռքի հարուստ մտաւորական եւ մշակութային ժառանգութեան վրայ, միջոցառումը խթանեց միջսերնդային երկխօսութիւն մը եւ առիթ տուաւ բազմաթիւ զրոյցներու։ Տարբեր քննարկումներու, լուսարձակ նիստերու, ճաշի, սուրճի ընդմիջումներու եւ այլ հանդիպումներու ընթացքին կար մշտականդիտորդ մը՝ տեսախցիկը, որ ամեն ինչի կը հետեւէր. ամբողջական եռօրեայ վաւերագրումէ մը ետք, Հաւասարում նորոգ միջոցառումի ոգիին խտացումը յանձն առաւ բեմադրիչը։ Ինչպէ՞ս կարելի է նման միջոցառումի էութիւնը փոխանցել շարժանկարի միջոցով։ Կարելի՞ է ամփոփել զրոյցներն ու բանավէճերը իրենց համապատասխան շրջարկներուն մէջ։ Ինչպէ՞ս կարելի է համադրել այդքան բովանդակութիւն՝ բազմաձայն միտքերով եւ տեսակէտներով։ Որպէս վաւերագրական ֆիլմին բեմադրիչը, Արա Մածունեանի միտքերը լոյս կը սփռեն շարժապատկերի ստեղծումին, ինչպէս նաեւ դիտելու գործընթացին վրայ։ «Երեք օրուան ընթացքին տեսախցիկին ետին ըլլալը ինծի իւրայատուկ տեսանկիւն մը պարգեւեց։ Ես քննարկումներուն չմասնակցեցայ, բայց միշտ կը դիտէի ու կը լսէի՝ ո՛չ միայն այն ինչ մարդիկ կ՚ըսէին, այլեւ ինչպէ՛ս կ՚ըսէին. դադարները, զանազան միջամտութիւններէն յետոյ տեղի ունեցող շրջումները եւ խոկումի պահերը, որոնք նոյնքան մեծ կշիռ ունէին։ Պատիւ էր շրջապատուած ըլլալ այդպիսի մտածող մարդոցմով, եւ ականատես ըլլալ այդ իմաստալից հաւաքին։ Որպէս միակ մշտականդիտորդ՝ ես նկատեցի թէ ինչպէս գաղափարներ, զգացումներ եւ կապեր ժամանակի ընթացքին դանդաղօրէն կը միահիւսուէին։ Այս է որ կը փորձէի «բռնել» նկարահանումներուն ժամանակ։ Յուսամ որ տեսանիւթը կ՚արտացոլէ ոչ միայն նոյնինքն իրադարձութիւնը, այլեւ նոյն սենեակին մէջ գտնուելու զգացողութիւնը»։ Արա Մածունեան, ֆիլմի հեղինակ։ Կը հրաւիրենք դիտելու այս լսատեսողական զեկոյցը, որ կ՚արտացոլէ ժամանակակից Հայ Սփիւռքի միտքը։ Ֆիլմը նուիրուած է Յարութիւն Քիւրքճեանի յիշատակին։
ՄԱՇՏՈՑ Թ. Ծ. Վ. ԶԱՀԹԷՐԵԱՆ Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառու Վանքի Մեծաւոր Դէպի սրբավայրեր եւ վանքեր այցելութիւնը շատ կանուխ քրիստոնէական սովորութիւն է` հաստատուած մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի աշակերտներու ձեռամբ: Այն մեծարանքի եւ յարգանքի տուրք է մատուցուած այն սուրբին, որուն յիշատակին կառուցուած է տուեալ ուխտավայրը: Հայրենազուրկ հայը...
