ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (ապրիլի 29) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ մայիսի 10-ը: Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից...
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (ապրիլի 29) – ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ մայիսի 10-ը: Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5...
28.04.2022թ. «Ազատագրական շարժման» անդամներն իրազեկման հերթական ակցիա են իրականացրել Երևանի Հանրապետության Հրապարակում: Օրվա թեման էր՝ «Ազատագրում պառակտվածությունից»: Ոստիկանության ծառայողներն ակցիայի մեկնարկի պահին հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելով նրանց: Ակցիայի մասնակիցներից Վահագն Չախալյանի ձեռքում էր նաև Նիկոլ Փաշինյանի A4 չափի երգիծանկարը, իսկ հագին՝ խորհրդանշական բժշկական...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին՝ այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին: «Պարոն Խաչատուրյանը կարճ ժամանակում նախարարությունում կարողացավ գործունակ թիմ ստեղծել, և նախարարության շուրջ այդ...
Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի...
Աթենքի «Mikrokosmos Cinema» կինոթատրոնում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի Լռությունը» / «Alter Ego» ֆիլմը։ Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Միջոցառման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ տկն. Հասմիկ Դաշտոյանն ընթերցեց արտակարգ և լիազոր դեսպան պրն. Տիգրան Մկրտչյանի խոսքը,...
2022 թ․ ապրիլի 28-ին Երևանում տեղիունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ հանդիպումը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը։ԵՄ կողմն ընդգծեց իր...
Ապրիլի 27-ին Ռումինիայի գրականության ազգային թանգարանում տեղի ունեցավ Ռումինիայի հայերի միության, Ռումինիայի գրողների միության և Ռումինական գրականության ազգային թանգարանի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառումը, որին մասնակցեց նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը։ Ինչպես հաղորդում են Հայաստանի դեսպանությունից, դիմելով ներկաներին դեսպան Մինասյանը նշեց. «Հայաստանը և հայ...
Չեխիայում ՀՀ դեսպանության ու Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու համագործակցությամբ և Չեխիայում հայ համայնքի մասնակցությամբ, ապրիլի 22-24-ը Չեխիայի Յիհլավա, Բռնո և Պրահա քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։ Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ...
Համախմբման գաղափարը կարևորելով` ապրիլի 27-ին Արցախի 40 մետրանոց դրոշով երթ իրականացվեց մարզահամերգային համալիրի տարածքից դեպի Ազատության հրապարակ։ Գործող իշխանության հեռացումը պահանջելով՝ մասնակիցներն անցան Երևանի փողոցներով, իսկ նրանց կոչերին միացան անցնող մեքենաներն ազդանշաններով։ «Այսօրվա խորհուրդը համախմբումն է հանուն պայքարի, որ հայն իր հայրենիքի տերը մնա, որ հասկանա՝ այս երկիրը...
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը Պրահայում կանցկացվի «Ֆեբիոֆեստ» միջազգային 29-րդ կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում թեեւ հայկական ֆիլմ չկա, բայց այս տարի բացված Ուկրաինային նվիրված ֆիլմերի բաժնում կցուցադրվի հանճարեղ հայ կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» հանրահայտ ֆիլմը, որը նկարահանվել է 1964 թվականին Ուկրաինայում։ Ֆիլմը կինոփառատոնի շրջանակներւմ կցուցադրվի ընդամենը մեկ օր՝...
