ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վախճանվել է օսկարակիր չեխ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը

14 ապրիլի, 2018 | 19:58

86 տարեկան հասակում ապրիլի 13-ին  Միացյալ Նահանգների Կոնեկուտի նահանգի Վորն քաղաքում   երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է օսկարակիր հրեական ծագումով չեխ հայտնի կինոռեժիսոր Միլոշ Ֆերմանը։ Հայտնի կինոռեժիսորի ընտանիքին ու հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Չեխիայի մշակույթի նախարար Իլյա Շմիդտը։

Յան Տոմաշ Ֆորմանը /Միլոշ Ֆորման/ ծնվել է  1932 թվականի փետրվարի 18-ին Չեխիայի Բերոունի շրջանի Չասլավ ավանում։ Մինչեւ  1968 թվականը ապրել և աշխատել է Չեխոսլովակիայում։ Ֆորմանը Չեխոսլովակյան նոր ալիքի (այժմ՝ Չեխական) ամենանշանակալի ռեժիսորներից մեկն էր։ 1967 թվականին գավառական քաղաքում չարաբաստիկ սոցիալական երևույթների նատուրալիստական պատկերմամբ նրա «Հրշեջների պարահանդես»/«Այրում է, իմ տիրուհի»-չեխերեն վերանագիրը/, ֆիլմը կինոքննադատների և Չեխոսլովակիայի իշխանությունների կողմից որակվել է Արևելյան Եվրոպայի կոմունիզմի նկատմամբ խայթող սատիրա, ինչը հանգեցրել է երկար տարիներ ֆիլմի արգելքին Ֆորմանի հայրենիքում։ Այսօր այդ ֆիլմը շատ հաճախ ցուցադրվում է չեխական հեռուստատեսությամբ եւ իրոք կոմունիստական շրջանի  լավագույն չեխական ֆիլմերից մեկն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆորմանի հայրը ձերբակալվել է ֆաշիստների կողմից արգելված գրականության տարածման մեղադրանքով և սպանվել Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում։ Մայրը 1943 թվականին մահացել է Օսվենցիում: Իր ինքնակենսագրական «Շրջադարձ» (Turnaround) գրքում Ֆորմանը գրում է, որ պատերազմից հետո պարզել է, որ իր կենսաբանական հայրը եղել է հրեա ճարտարապետ Օտտո Կոնը (1887—1965), ով, Հոլոքոստից փրկվելով, 1940-ականներին տեղափոխվել էր ԱՄՆ:

Սովորել է Պոդեբրադիի Պոդեբրադյան ամրոցում գտնվող գիշերօթիկում Չեխիայի ապագա առաջին նախագահ Վացլավ Հավելի և Մաշինովի եղբայրների հետ։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Սև Պյոտր» (1963) ֆիլմով՝ ստանալով Լոկարնոյի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։ Խայթիչ սատիրական «Հրշեջների պարահանդես» («Այրում է, իմ տիրուհի», 1967) ֆիլմում շատերին գուշակեցին Պրահայի գարնան մտածելակերպը։ 1968 թվականին խորհրդային զորքերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո Ֆորմանը արտագաղթեց ԱՄՆ։

Ամուսնացած է եղել չեխ դերասանուհի Յանա Բրեյխովայի հետ/1958–1962/։

Երկրորդ անգամ ամուսնացել է Վերա Կրեսադլովայի հետ։ Նրանից ունեցել է զույգ որդիներին՝ որոնք թատրոնի եւ կինոյի դերասաններ Պետր եւ Մատեյ Ֆորմաններն են։ 

Երրորդ անգամ ամուսնացել է Մարտինա Զբորիլովայի հետ, կրկին ունենալով զույգ որդիների՝ Անդիին եւ Ջիմին։ Ապրում էր ԱՄՆ Կոնեկուտի նահանգի Վորն քաղաքում։

Միլոշ Ֆորմանի հորեղբայրը (կենսաբանական հոր հարազատ եղբայրը) ճարտարապետ Կարլ Կոնն է (1894—1979)։ Խորթ եղբայրը ամերիկյան մաթեմատիկոս Ջոզեֆ Կոնն է (Joseph J. Kohn, ծնվ. 1932)։

Այն բանից հետո, երբ Ֆորմանը հեռացավ Չեխոսլովակիայից, նրա ֆիլմերից երկուսը՝ «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» առանձնահատուկ ճանաչում ձեռք բերեցին, երկուսն էլ Ֆորմանին բերեցին Օսկար՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը երկրորդն էր կինոյի պատմության մեջ, որ նվաճեց 5 մեծ արձանիկները (Լավագույն ֆիլմ, Առաջին պլանի լավագույն դերասան, Առաջին պլանի լավագույն դերասանուհի, Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենար)՝ հաջորդելով 1934 թվականի «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմին. 1991 թվականի «Գառնուկների լռությունը» ֆիլմից հետո այդ կատարյալ համակցությունը չի հաջողվում կրկնել և ոչ մի ֆիլմի։ Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել նաև «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար։ Նա նաև ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ։

Ֆորմանը նաեւ արժանացել է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի Բյուրեղապակյա գլոբուս մրցանակին՝ Համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։ Իսկ 1997 թվականին արժանացել է Չեխական առյուծին՝ Չեխական կինոյում ունեցած ներդրման համար։

Նա 28 լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ. ապրիլի 12, Երեւան
2. Լևոն Աթոյանց. «Կինոն գեղանկար է, էկրանը` կտավն է, իսկ օպերատորը` նկարիչը»
3. Աջակցեք Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմին
4. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
5. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
6. ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ. ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇԵՄԻՆ
7. Պատվո շքանշան Արտավազդ Փելեշյանին. 80-ամյակի հոբելյանը օպերային թատրոնում
8. Արսեն Աղաջանյանը՝ ,,Լավագույն ռեժիսոր,, Մյունխենի կինոփառատոնում
9. ,,Լավագույն ֆիլմ,, եւ ,,Լավագույն դերասան,, մրցանակները Հելսինկիում տրվել է ,,Վերջին բնակիչ,,ը ֆիլմին
10. Արտավազդ Փելեշյանին՝ ,,Երեւանի պատվավոր քաղաքացի,, կոչում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: