ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

“World Armenian Entertainment Awards’’ մրցանակաբաշխությունը Կալիֆորնիայում

01 ապրիլի, 2014 | 20:34

WAEA  awardUSArmenia-ն և Global Arts-ը ներկայացնում են “World Armenian Entertainment Awards’’ մրցանակաբաշխությունը: Մայիսի 10-ին և 11-ին Կալիֆորնիայի հանգստավայրերից մեկում` Փալմ Սփրինգսի Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի կունենա տարվա կարևորագույն երաժշտական, ժամանցային իրադարձություններից մեկը (այս համերգասրահում ելույթ են ունեցել Լայզա Մինելին, Ռինգո Սթարրը, Պոլ Անկան, Բրայան Մքնայթը և այլք):

“World Armenian Entertainment Awards”-ն ամփոփում է 2013թ.-ի ընթացքում Հայաստանում ու Սփյուռքում աշխատող արտիստների գործունեությունը` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ ոլորտներում:

Մայիսի 10-ին Agua Caliente Casino-յի հանդիսությունների սրահում տեղի կունենա մրցանակաբաշխության բացման արարողությունն ու պաշտոնական երեկոն:

Արդեն մայիսի 11-ին Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի կունենա “World Armenian Entertainment Awards’’ մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա են լինելու հայկական փոփ երաժշտության ու մեդիա ոլորտի առաջատար արտիստներ` Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Անդին, Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արփինե Գաբրիելյանը, Հրաչ Մուրադյանը, Միհրան Ծառուկյանը, Անի Քրիստին, Սիբիլը և այլք։ “World Armenian Entertainment Awards”-ին ներկա են լինելու նաև միջազգային հայտնության հայ արտիստներ և հանրային դեմքեր:

«“World Armenian Entertainment Awards”-ը նպատակ ունի միավորել Հայաստանի և Սփյուռքի արտիստներին` տարբեր ոլորտներից: Մենք ցանկանում ենք ընդգրկել անցյալն ու ներկան, Հայաստանն ու Սփյուռքը: Հայրենիքում անգամ չեղած երիտասարդի համար սա լավ առիթ է ծանոթանալու հայկական մեդիա արտադրանքի հետ: Միաժամանակ Հայաստանում չեն ճանաչում դրսում ապրող մի շարք հայ արտիստների, որոնք բավականին հայտնի են իրենց ոլորտներում»,- ասում է Global Arts International-ի հիմնադիր, բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր Գարբիս Թիթիզյանը:

“World Armenian Entertainment Awards”-ը կհեռարձակվի Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում` USArmenia և «Արմենիա» հեռուստաըկերությունների եթերով: Ակնկալվում է ավելի քան 5 միլոն դիտում աշխարհի տարբեր ծայրերից:


Առնչվող նյութեր
1. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
2. Վարչապետն Արցախում
3. Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Գարո Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան` զրկվելով մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից-տեսանյութ
4. Անահիտ Պարզյանը Չինաստանի Նանջինգի համալսարանում ներկայացրել է ԱՄՆ-ի կիբերանվտանգության վերաբերյալ իր հետազոտությունը
5. «Հայկական գիտատեղեկատվական հանգույցի»ն մասնակցեք Ձեր տեղեկատվությամբ
6. Չինաստանում մեկնարկել է Սևադա Գրիգորյանի ,,Դեպի լույս,, անհատական ցուցահանդեսը
7. Հայերը՝ Կալիֆոռնիայից և Երևանից, կմասնակցեն Վաշինգտոնի Սմիթսոնյան Փառատոնին
8. Կարո Փայլան. Հարձակվել են, քանի որ հայ եմ (Տեսանյութ)
9. Նիդերլանդների Համագործակցող Հայկական Կազմակերպությունները կառավարությունից պահանջում են հանդես գալ՝ ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու Թուրք-ազերիական քաղաքականության դեմ
10. Ավելի լավ է աջակցել հայ ակտիվիստներին, քան քննադատել թուրք-ադրբեջանական լոբբինգը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: