ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ամփոփիչ հանդիսությունը և մրցանակաբաշխությունը

23 մարտի, 2014 | 23:03

 

WEB APRICOT 1«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ մարտի 21-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում ներկայացրեցին «WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ամփոփիչ հանդիսությունը և մրցանակաբաշխությունը: Մրցույթի արդյունքները մասնակիցներին, հյուրերին և մամուլի ներկայացուցիչներին ներկայացրեցին հրավիրյալ ժյուրիի կազմը` կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը, կինոքննադատ Արթուր Վարդիկյանը և մշակութային լրագրող Կարինե Ռաֆայելյանը: Մասնակիցներին ողջունեցին և ծրագրի նշանակության մասին խոսեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և webtv.am հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

Այս տարեսկզբին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևող «WEB ԾԻՐԱՆ» առցանց մրցույթին ներկայացվել են խաղարկային, վավերագրական և անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ Երևանից, Գյումրիից, Ռուսաստանից: Ֆիլմեր ներկայացվել էին ինչպես անհատ ռեժիսորների, այնպես էլ արտադրող ընկերությունների կողմից:

Մրցույթը սահմանել էր երեք մրցանակ` Գլխավոր և երկու խրախուսական, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք». վերջինս նախատեսված է առցանց ամենամեծ թվով դիտումների արժանացած ֆիլմի համար, իսկ Գլխավոր և Խրախուսական մրցանակներին արժանացող ֆիլմերն ընտրվել են հրավիրյալ ժյուրիի կողմից:

WEB APRICOT 2Գլխավոր մրցանակը դրամական պարգև է` 420 000 ՀՀ դրամի չափով, իսկ Խրախուսական մրցանակներին արժանացած երկու ֆիլմերի հեղինակները կունենան հնարավորություն ստանալու տեխնիկական աջակցություն հաջորդ ֆիլմի նկարհանման համար:

«WEB ԾԻՐԱՆ» 3-րդ համահայկական առցանց կինոփառատոնի մրցանակակիրներն են.

Առաջին մրցանակ

«ՍՏՎԵՐ», Ռեժ.` Նիկոլայ Հովհաննիսյան

Երկրորդ մրցանակ

«ՆՎԻՐՈՒՄ», Ռեժ.` Վրույր Սիմոնյան

Երրորդ մրցանակ

WEB APRICOT 3«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ», Ռեժ.` Ալեն Մանուկյան

Հանդիսատեսի համակրանք

«ՍՊԱՍՈՒՄ», Ռեժ.` Նարա Կարապետյան

Հանդիսության շրջանակներում Հարություն Խաչատրյանը նաև Հոբելյանական «Ոսկե ծիրան» հուշամեդալով պարգևատրեց webtv.am ինտերնետ հեռուստաընկերության տնօերն Արայիկ Մանուկյանին` ի երախտագիտություն արդյունավետ և մեծարժեք համագործակցության:

Արդեն երրորդ տարին իրականացվող «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց կինոփառատոնը ձգտում է մեկ հարթակում առանց ժանրային սահմանափակումների միավորել հայազգի ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած կինոարտադրող անհատներին և ընկերություններին: Փառատոնը նպատակ ունի ֆիլմերի տարածման համար կիրառելի դարձնել համացանցը՝ որպես այլընտրանքային կինոտարածք:


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
7. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
8. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
9. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
10. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: