ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը

03 ապրիլի, 2018 | 21:06

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում, իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշող Վիեննայի Արարատ մարզական միության և Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի աջակցությամբ, տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը, որին մասնակցելու համար Վիեննա էին ժամանել թիմեր Եվրոպայի մի շարք երկրների, ինչպես նաև ՌԴ-ի, Լիբանանի, Վրաստանի և Թուրքիայի հայաշատ 55 քաղաքներից:

Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը և դրանց հաջորդած միջոցառումներին մասնակցելու առիթով Վիեննա էր ժամանել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Խաղերի պաշտոնական բացման արարողության ընթացքում՝ ի թիվս նախարար Հակոբյանի, Ավստրիայի խորհրդարանի անդամ Գուդրուն Քուգլերի, «Արարատ» մարզական միության պատվավոր նախագահ Սեպուհ Բաղոդյանի, խաղերի մասնակիցներին, կազմակերպիչներին և ավստրիահայ համայնքին իր ուղերձը փոխանցեց նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Նա ողջունեց հավաքվածներին և ընդգծեց, որ այս միջոցառումը շատ կարևոր է հայապահպանման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման առումով:

Չեխահայերի ֆուտբոլի թիմը

Դեսպան Կիրակոսյանը ելույթ ունեցավ նաև խաղերի փակման պաշտոնական արարողությանը: Նա, մասնավորապես, առանձնացրեց այն հանգամանքը, որ խաղերի ընթացքում ձեռք բերված բարեկամությունը խաղերի կարևորագույն նվաճումն է, որտեղ հիմնական հաղթողը հենց հայ ժողովուրդն է: Ապա, դեսպան Կիրակոսյանը Լոնդոնի երիտասարդական կազմակերպության թիմին հանձնեց «Արդար խաղի» համար դեսպանության կողմից սահմանած հատուկ մրցանակը:

Մարտի 31-ին Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության նախագահ Սեբուհ Բաղդոյանը Սփյուռքի հայապահպանության, Հայրենիքի և Եվրոպայի հայ համայնքների միջև սպորտային եւ մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ներբերած իր բազմամյա վաստակի համար Եվրո-հայկական Խաղերի /30-ից ապրիլի 2-ը/ շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարի կողմից արժանիորեն պարգևատրվեց Երախտագիտության շգանշանով։

Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից «Հայաստան» կենտրոնում կազմակերպվեց նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Վիեննայի հայ համայնքի կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 Ստորեւ հաղթող անհատ մարզիկների եւ թիմերի արդյունքները՝ անգլերենով.
FINAL RESULS OF THE COMPETITIONS
Backgammon
1. Varouj ISKANDARI – Ararat Vienna 2. Setrag KUREDJIAN – Team Lebanon 3. Hayg ANDREASSIAN – Hayasa Aschaffenburg
Badminton Women Single
1. Maria KHACHATRYAN – Team Tbilisi 2. Helene HAKOBIAN – Ararat Vienna 3. Alisa SOSYAN – Ararat Vienna
Badminton Men Single
1. Luka NINOSHVILI ANTONOSYAN – Team Tbilisi 2. Andranik MATEVOSYAN – Ararat Vienna 3. Sevan DULGER – Nubar UGAB Paris
Badminton Mixed Double
1. Luka NINOSHVILI ANTONOSYAN/Maria KHACHATRYAN – Team Tbilisi 2. Andranik MATEVOSYAN/Ani SARIBEKIAN – Ararat Vienna 3. Lena HOVIVIAN/Yerem AMIRJANIAN – Ararat Vienna
Chess
1. Ari KIREMITCIYAN – Team Istanbul 2. Rafael AZIZIAN – Amicale Armenienne de Montpellier 3. Haik GAMBARIAN – Ararat Lille Tabletennis
Women
Single 1. Nora BARGHOUDIAN – Homenmen Alfortville 2. Alina MALKHASIAN – Team Moscow 3. Alice ICHKANIAN – Homenmen Alfortville
Tabletennis Men
Single 1. Armond BOLBOLIAN – Ararat Vienna 2. Nourayer MINASYANS – Armenian Community of Hamburg 3. Aksel CETINKAYA – Sahakyan Istanbul
Tabletennis Double
1. Armond BOLBOLIAN/Alina MALKHASYAN – Ararat Vienna7Team Moscow 2. Gorik OGANNISYAN/Sarkis NAROYAN – Team Moscow/Sassoun Lugano 3. Karen MKHITARYAN/David GALSTIAN – both Amicale Armenienne de Montpellier
Volleyball mixed
1. Bolsohay Istanbul 2. Hayasa Aschaffenburg 3. Amicale Armenienne de Montpellier Futsaal 1. Team Istanbul 2. Nubar UGAB Paris 3. Ararat YoungStars – Ararat Vienna
Futsaal
1. Team Istanbul 2. Nubar UGAB Paris 3. Ararat YoungStars – Ararat Vienna
Basketball Men
1. Sahakyan Istanbul 2. Ararat Vienna 3. Homenetmen Paris
Basketball Women
1. Ararat Vienna 2. U.A.S. (Union Arménienne de Suisse) Geneva 3. Ararat Vienna Veterans Basketball Men 1. Sahakyan Istanbul 2. Ararat Vienna 3. Homenetmen Paris
Fair Play Team Armenian
Youth Association – London
Most Valuable Player (MVP)
Basketball Women Seta Kücüksivazliyan – Ararat Vienna
Most Valuable Player (MVP)
Basketball Men Kamal Mohamad – Ararat Vienna
Most Valuable Player (MVP)
Futsal Rafi Kaya – Nubar UGAB Paris
Best Goalkeeper Futsal
Harutyun Kuran – Team Istanbul

Առնչվող նյութեր
1. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
2. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
3. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
4. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
5. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
6. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
7. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
8. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
9. ,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
10. Ծանրամարտիկ Սարգիս Մարտիրոսյանը դարձավ Ավստրիայի եռակի չեմպիոն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: