ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ֆրանչիսկոս Պապը կը հանդիպի Հայաստանի Նախագահին եւ երկու Կաթողիկոսներուն

05 ապրիլի, 2018 | 07:36

(Ռատիօ Վատիկան) Հինգշաբթի՝ 5 ապրիլ 2018-ին, Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը իր աշխատանքային օրակարգը յատկացուած է հայ ազգին։ Արդարեւ Ան՝ առաւօտեան ժամը 10-ին իր գրասենեակին մէջ կ՛ընդունի Հայաստանի հանրապետութեան նախագահ՝ Վսեմաշուք Տիար Սերժ Սարգիսեանը եւ անոր ընկերացող շքախումբը, ապա 11.45-ին ունկնդրութիւն կը շնորհէ նախ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ապա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝  Արամ Ա-ի։ Այս հանդիպումներէն ետք Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը կ՛ուղղուի Վատիկանի Պարտէզներ՝ ուր բացումն ու օրհնութիւնը կը կատարէ Գրիգոր Նարեկացիի արձանին, ի ներկայութեան ՀՀ Նախագահին, Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներուն ու Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս պատրիարքին ու եկեղեցական եւ պետական բարձրաստիճան անձնաւորութիւններուն։

Արձանի օրհնութեան արարողութենէն ետք՝Հայ եկեղեցւոյ երեք հովուապետերը եւ անոնց ընկերացող եպիսկոպոսները կէսօրուայ ճաշի հիւր կը հանդիսանան  Ֆրանչիսկոս Պապին, Անոր Սանթա Մարթայի բնակարանին մէջ։

Նշենք թէ Սուրբ Գրիգոր Նարեկացիի արձանը նուէրն է Նախագահ Սարգիսեանին որ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին Հայաստան կատարած առաքելական ճամբորդութեան առթիւ Անոր նուիրած էր Սուրբին փոքրիկ տարբերակը յոյս յայտնելով որ օր մը Գրիգոր Նարեկացիին արձանը զետեղուէր նաեւ Վատիկանի մէջ, որպէս նշան երկու Պետութիւններու եւ Եկեղեցիներու բարեկամական կապերուն։

Քահանայապետը ընդառաջած էր այդ առաջարկին ու ահա այսօր՝ 5 ապրիլ 2018-ին այդ իղձը կ՛իրականանայ շնորհիւ նաեւ Հայաստանի հանրապետութեան Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած դեսպան՝ Տիար Միքայէլ Մինասեանի ջանքերուն ու տնտեսական աջակցութեան։

Սուրբ Գրիգոր Նարեկացիի արձանի այսօրուան արարողութիւնը կը հարստացնէ հայկական ներկայութիւնը Վատիկանէն ներս։ Արդարեւ բացի Նարեկացիի արձանին, Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ –ի օրով, Վատիկանի մէջ զետեղուած է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի հսկայական արձանը, որ կը պարտինք երջանկայիշատակ Ներսէս Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիոյ կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի ջանքերուն որուն շնորհիւ նաեւ՝ Պենետիկտոս ԺԶ օրով բացումը կատարուեցաւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունը կրող գաւիթին։

Ապա Վատիկանի Պարտէզներու Լուրտի Տիրամօր քարայրին մօտ զետեղուած է Գարեգին Ա-ի կողմէ Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ-ին նուիրուած խաչքար մը։ Մինչ այլ խաչքար մը զետեղուած է Վատիկանի թանգարաններուն մէջ։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: