ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր

15 փետրվարի, 2018 | 12:11

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է իր համագործակցությունը UWC-ի հետ՝ նպաստելով հումանիտար խնդիրների հաղթահարմանը:

YEREVAN, ARMENIA – MAY 27: Co-Founder of the Aurora Humanitarian Initiative Noubar Afeyan, Chair of the Board of Governors, UWC Dilijan Veronika Zonabend, 2016 Aurora Prize Laureate and Founder of Maison Shalom Marguerite Barankitse, Aurora Humanitarian Initiative Co-Founder Vartan Gregorian, Vice Chair UWC Atlantic College Jill Longson, Human and Labour Rights Activist Syeda Ghulam Fatima, Nobel Laureate; Liberian Peace Activist and Women’s Rights Advocate; Aurora Prize Selection Committee Member Leymah Gbowee, Aurora Prize Selection Committee Member Ernesto Zedillo and students from UWC Robert Bosch College, UWC Mahindra College and Waterford Kamhlaba during the Young Leaders Addressing the World’s Most Pressing Humanitarian Challenges Session at the Aurora Dialogues, a series of discussions between leading humanitarians at the United World College at Dilijan on May 27, 2017 in Yerevan, Armenia. (Photo by Victor Boyko/Getty Images for Aurora Humanitarian Initiative) *** Local Caption *** Noubar Afeyan; Veronika Zonabend; Marguerite Barankitse; Vartan Gregorian; Jill Longson; Syeda Ghulam Fatima; Leymah Gbowee; Ernesto Zedillo

Մեկնարկել է 2018թ. «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» հայտերի ընդունման գործընթացը։ Նախագիծը, որն ստեղծվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC (Միավորված աշխարհի քոլեջներ) կազմակերպության համագործակցության արդյունքում, բաց է UWC բոլոր 17 դպրոցների ու քոլեջների համար եւ հորդորում է ուսանողներին մշակել UWC դպրոցներին ու քոլեջներին հարակից համայնքներում դրական տեղաշարժերին նպաստող նախագծեր։ Հաղթող խումբը կպարգեւատրվի 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ առաջադրած նախագիծն իրագործելու համար։

«Մենք ցանկանում ենք քաջալերել ուսանողներին հոգ տանել այն համայնքների համար, որտեղ ապրում են, եւ փորձել դրական փոփոխություններ բերել այնտեղ»,– ասաց UWC Dilijan քոլեջի հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը. «Մեր նպատակն է UWC ցանցի ուսանողներին ու շրջանավարտներին ոչ միայն ահազանգել մարդասիրական խնդիրների հրատապության մասին, այլեւ շահագրգռել նրանց ուսումնասիրել դրանք, պատասխանատվություն վերցնել եւ լուծումներ առաջարկել՝ կիրառելով տնտեսական, սոցիալական ու շրջակա միջավայրի առումով կայուն, շարունակական եւ նորարարական մոտեցումներ»։

Սա «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» երկրորդ տարին է։ Առաջին տարում ծրագրին մասնակցել են UWC ցանցի այն ժամանակ դեռ 16 դպրոցներից եւ քոլեջներից 15-ը։ Նախագծի մասնակիցները ներկայացնում էին իրենց դպրոցների ու քոլեջների հարեւանությամբ առկա բազմաթիվ հումնաիտար խնդիրները եւ հաճախ առաջնահերթ էին համարում տեղի համայնքների հետ անմիջական համագործակցությունը դրանց լուծման համար։

«UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագիծն այս ցանցի բազմազան ուսանողական կազմի առջեւ խնդիր է դնում մտորել աշխարհում դրական, իմաստալից եւ կայուն փոփոխության հասնելու կոնկրետ ուղիներ գտնելու մասին»,– ասաց UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուելթերմանը եւ հավելեց. «Այն օգնում է մեր ուսանողներին UWC-ի առաքելությունը, որն ուղղված է աշխարհում խաղաղության եւ կայուն զարգացման հասնելուն, վերածելու կոնկրետ գործողությունների՝ հիմնված նախաձեռնողականության, անձնվեր առաջնորդության եւ թիմային աշխատանքի վրա, ինչպես նաեւ շանս է տալիս նրանց շատ բան սովորելու հեղինակավոր մարդասեր գործիչներից ոմանցից»։

Մրցակցային ընտրական գործընթացի արդյունքում 2017թ. իբրեւ հավակնորդ ընտրվեցին երեք թիմեր։ Արդյունքում հաղթող ճանաչվեց UWC Ռոբերտ Բոշ քոլեջը իր կողմից առաջադրված DoGood նախագծի համար, որը վերաբերում էր փախստականների ճգնաժամին։ Անանուն եւ առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ մյուս երկու հավակնորդները՝ Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջը (BraveGirl նախագծով) եւ UWC Մահինդրա քոլեջը (Kriya Iron նախագծով), նույնպես ստացան յուրաքանչյուրը 4,000 դոլար իրենց նախագծերը լրամշակելու համար։

«Իսկապես բացառիկ փորձառություն է, երբ դառնում ես «Ավրորա» մարդասիրական նախագծի հաղթող։ Շատ քիչ երիտասարդներ կարող են ասել, թե իրենք քննարկել են փախստականների ճգնաժամին եւ կրթությանը վերաբերող հումանիտար հիմնախնդիրները աշխարհի ամենահայտնի եւ հաջողակ բիզնեսների սեփականատերերի հետ։ «Ավրորա» մրցանակն ինքնին շատ ավելին է, քան սովորական մարդասիրական մրցանակը»,– ասել է  UWC Ռոբերտ Բոշ քոլեջի թիմի անդամ Ռավինդրան։

«Կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ «Ավրորա» մարդասիրական նախագիծը դրդեց մեզ ավելի շատ միտք ու ջանք ներդնել BraveGirl ծրագրում, մշակել կառուցվածք ու ժամանակացույց, եւ, կարեւորագույնը, մտովի պատկերացնել դրա ազդեցության ներուժը։ Մեր ծրագրի հնարավոր ապագայի այս տեսլականն էր, որ գործի մղեց բոլորիս, եւ ինձ մնում է հուսալ, որ «Ավրորա» մարդասիրական նախագծի շնորհիվ ավելի մեծ թվով մարդիկ կգիտակցեն, որ հնարավոր է սեփական գաղափարները վերածել իրականության»,– նշեց BraveGirl թիմի անդամ Իկեն՝ Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջից։

«Ես կցանկանայի շահագրգռել ուսանողներին ներկայացնելու իրենց առաջարկները «Ավրորա» մարդասիրական նախագծին, քանի որ դրա ողջ ընթացքում սովորելու հնարավորություններն աներեւակայելի են։ Որպես կրթության զանազան ոլորտներում ավելի քան քսանամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ՝ ամենայն անկեղծությամբ հայտնում եմ, որ «Ավրորա» մարդասիրական նախագիծը լավագույն ձեռնարկումն է, որին երբեւէ պատիվ եմ ունեցել մասնակցել։ Այն հսկայական ազդեցություն է գործել ինձ վրա, եւ դա ես համարում եմ մեծ հարստություն»,– ասել է Հարավային Աֆրիկայի Ուոթերֆորդ Կամլաբա UWC քոլեջի BraveGirl նախագծի խորհրդատու Քեյթ Դոյլը։

Ներկայացված նախագծերը պետք է նկարագրեն թիմի կողմից առաջ քաշված հումանիտար կոնկրետ մի հիմնահարց, որ կապված է UWC դպրոցի կամ քոլեջի գտնվելու վայրի հետ, եւ առաջարկեն դրա մեղմացմանը կամ վերացմանը նպաստող կոնկրետ քայլեր։ Նախագծերը պետք է ձեռնարկվեն եւ ղեկավարվեն բացառապես ուսանողների կողմից։ UWC ցանցի յուրաքանչյուր դպրոց կամ քոլեջ կարող է ներկայացնել ընդամենը մեկ առաջարկ «Ավրորա» մարդասիրական նախագծին։

Վերջնացուցակի երեք հավակնորդները կընտրվեն ցուցաբերված ստեղծագործականության, հետազոտական աշխատանքի որակի, հնարավոր ազդեցության չափի, կայուն շարունակականության, հանձնառության, ինքնավերլուծության եւ ձեւաչափի հիման վրա։ Հավակնորդ թիմերը կստանան իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն 2018թ. հունիսի 8-10-ին Հայաստանում կայանալիք «Ավրորա» մրցանակի միջոցառումների ընթացքում։ Հաղթող նախագիծը կհայտարարվի դրանք ներկայացնելուց հետո եւ կպարգեւատրվի 4000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ դրա մշակման եւ ֆինանսավորման համար։

«UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Լուսանկար. 2017թ. «UWC դպրոցների եւ քոլեջների համար Ավրորա մարդասիրական նախագծի» հավակնորդ թիմերը եւ ընտրող հանձնաժողովը Aurora Dialogues-ի ընթացքում: 2017թ. մայիսի 27, UWC Dilijan, Հայաստան:

 

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

 

UWC-ի մասին

UWC («Միավորված աշխարհի քոլեջներ») համաշխարհային կրթական շարժման առաքելությունն է կրթությունը դարձնել մարդկանց, ազգերի եւ մշակույթների միավորող ուժ՝ խաղաղ և կայուն ապագա կերտելու նպատակով։

UWC շարժման գաղափարախոսության հիմքում հավատն է, որ կրթությունը կարող է ընդհանուր մարդկայնության հիմքով միավորել զանազան կենսափորձի տեր երիտասարդներին՝ նրանց մասնակից դարձնելով խիզախ գործի, անձնական օրինակի եւ անձնվեր առաջնորդության միջոցով սոցիալական փոփոխությունների հնարավորության ստեղծմանը։ Նշվածին հասնելու նպատակով UWC դպրոցներն ու քոլեջներն ամբողջ աշխարհում մատուցում են վերափոխիչ ներուժով եւ մարտահրավերներով լի կրթություն երիտասարդների բազմազան խմբերին՝ ոգեշնչելով նրանց վերածվելու դրական փոփոխության գործիչների։

Այսօր UWC-ն ունի 17 դպրոց ու քոլեջ աշխարհի 4 մայրցամաքներում։ Դրանց մեծ մասն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են բացառապես 16-19 տարեկանների վրա՝ տարիք, որում երիտասարդների եռանդն ու իդեալիզմը կարող են ուղղորդվել կարեկցանքի, պատասխանատվության եւ գործի մղելու ճանապարհով։ Քոլեջներում ֆորմալ ուսուցումն իրականացվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ (IB Diploma) կրթական ծրագրով, որի մշակման գործում UWC շարժումը մեծ դեր է կատարել, իսկ հիմնական շեշտը դրվում է գիտելիքի փորձառական յուրացման, հանրօգուտ աշխատանքի եւ արտադպրոցական զբաղվածության կարեւորության վրա։

UWC քոլեջների ուսանողներն ընտրվում են ավելի քան 155 երկրներից՝ ըստ տեղում ցուցաբերած առկա եւ կանխատեսվող ներուժի, անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ընտրությունն իրականացնում է UWC ազգային կոմիտեների ցանցը։ Ընդունելությունը UWC դպրոցներ եւ քոլեջներ մրցակցային է եւ բացառապես հիմնված է յուրաքանչյուր ուսանողի ներուժի եւ ապագա հնարավորությունների գնահատման վրա։ Այս ամենի հնարավորությունն ընձեռում է UWC-ի կրթաթոշակային լայն ծրագիրը, որով ուսանողների 65%-ը Միջազգային բակալավրիատի ծրագրի ընթացքում ստանում է լրիվ կամ մասնակի ֆինանսական օժանդակություն։

UWC շարժումը սերմանում է սոցիալական պատասխանատվություն ամբողջ կյանքի համար եւ ներկայումս ունի 60,000 շրջանավարտների համաշխարհային ցանց, որոնք, հավատում են, որ հնարավոր է քայլեր ձեռնարկել եւ փոփոխություն բերել ինչպես տեղում, այնպես էլ ազգային ու միջազգային մակարդակներում։

UWC շարժման մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել UWC.org։

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է UWC միջազգային կառավարման հանդիպումները
2. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
3. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
4. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
5. «Aurora Prize»-ի 2017թ. դափնեկիրն ու 2018-ի հավակնորդները այցելեցին ցեղասպանության հուշահամալիր, հանդիպեցին Վեհափառի հետ
6. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
7. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
8. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
9. Scholae Mundi հիմնադրամն ու Mahindra Group-ը հայտարարում են նոր կրթաթոշակային ծրագրի մասին
10. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: