ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուրուգվայական լավագույն ֆիլմերը կրկին Երեւանում

02 հուլիսի, 2018 | 09:04

Շնորհիվ նախորդ տարի գրանցած հաջողության, 2018-ի հուլիսի 5-7ը, ժամը 7-ին, Երևանում տեղի կունենա Ուրուգվայական ֆիլմերի չորրորդ  փառատոնը` Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության ևմշակույթի նախարարության, Արգենտինյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպանության և այլ կառույցների հովանու ներքո:

Վերոնշյալ ցուցադրությունն անց է կացվում Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջնախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:

Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերիառանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով, որը ներառում է վավերագրական ևգեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք արտացոլում են երկրի ոգին՝ իր պատմության, երաժշտության և ինքնատիպության միջոցով:

Սա մի կինեմոտոգրաֆիական ծրագիր է, որն անկասկած կդառնա մշակութային գործիք, որը Հայաստանում ուրուգվայական կինոն ներկայացնելուց զատ, խթան կհանդիսանա երկու երկրների միջևդերասանների փոխանակման համար: Սա մի կապ է Հայաստանի և Ուրուգվայի միջև, որն առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և որտեղ, բացի այդ, կա մեծ հայկական համայնք:

 Ֆիլմերը կցուցադրվեն նկարահանված օրիգինալ լեզվով՝ անգլերեն տողատակերով: Մուտքն ազատ է և անվճար:

 Ցուցադրությունը կիրականացվի Մալյանի թատրոնում:

 Տեղեկությունների համար` jack.boghossian@gmail.com

Facebook: Cinemateca Armenia

 Տվյալ միջոցառման առնչությամբ Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթինախարարությունն արտահայտել է իր մեծ հետաքրքրությունը:

Ցուցադրվելու են հետեւյալ ֆիլմերը

Հուլիսի5, 19:00

 Malyan Theater

,,Զբոսայգու իմ ընկերուհին» ֆիլմը

20016 թ.ին արժանացել է Սանդանս փառատոնի լավագայն սցենար մրցանակին

2015 թ. Արգենտինա/Ուրուգվայ 82 րոպե

Ռեժիսյոր` Անա Կաց

Արտադրությունը` Նիկոլա Ավրուժ

Դերերում` Խուլիետա Զիլբերբերգ, Անա Կաց. Մալենա Ֆիգո, Դանիել Հենդլեր

Լիզայի համար դժվար օրեր են, նրա ամուսինն ու երեխայի հայրը Չիլիում նկարահանումների է: Լիզան իրեն միայնակ է զգում, ամեն օր իր տան դիմացի այգում հանդիպում է հարևանուհու հետ, ապա ծանոթանում մի խումբ մայրերի հետ և այդ շփումը վերածվում է ընկերության:

 

Հուլիսի 6, 19:00

Malyan Theater

,,Վերջին գնացքը» ֆիլմը

Հուզիչ, տպավորիչ, սքանչելի, Գոյայի մրցանակ, Վայադոլիդ և Մոնրեալ փառատոնների հաղթող

Ուրուգվայ, 2004 թ., 92 րոպե

 Ռեժիսյոր` Դիեգո Արսուագա

Դերերում` Հեկտոր Ալտերիո, Ֆեդերիկո Լուպի, Խոսե Սորիանո, Գաստոն Պոլս, Բալարամ Դինարդ

Հայտնի հոլիվուդյան ստուդիա գնում է իր հեթական ֆիլմի համար գնում է 19-րդ դարի պատմական ուրուգվայական մի գնացք: Շատերի համար դա լավ նորություն էր, սակայն գնացքներ սիրողների ասոցիացիայի համար` վատ նորություն, և վերջիններս որոշում են ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտեն և թույլ չտան, որ գնացքը դուրս տարվի:  Երեք տղամարդ և մի երեխա փախցնում են գնացքը և սկսում շրջել երկրով մեկ: Չնայած իշխանությունների հետապնդումներին, նրանք վայելում են ժողովրդի համակրանքը:  Հետաքրքիր և զվարճալի պատմություն:

Հուլիսի 7, 19:00

Malyan Theater

Ալիքներ ֆիլմը

Սան Սեբաստիան փառատոնի բացահայտում

Մալագա 2017

Ռեժիսյոր` Ադրիան Բինիես

Ուրուգվայ, 2017 թ. 91 րոպե

Դերերում` Խուլիետա Զիլբերբերգ, Ալֆրեդո Տորթ, Կարլոս Մարիա Լիսարդի

Ալֆոնսոն դուրս է գալիս աշխատանքից և գնում ծով: Սուզվում ջուրը եւ իրեն մոռացության տալիս: Հայտնվում է մի լողափում, որտեղ հինգ տարի առաջ անցկացրել էր արձակուրդներն իր ընտանիքի հետ: Սկսվում է ֆանտաստիկ ճամփարհորդություն այն բոլոր լողափներ ու հանգստյան տներ, որտեղ նա եղել է իր կյանքի ընթացքում. փոքր ժամանակ ծնողների հետ, նախկին կնոջ հետ, պատանեկության տարիներին ընկերների հետ, մալազիացի ծովահեններ հետ եւ երկու տարի անընդմեջ նույն տեղում, սակայն տարբեր ընկերուհիների հետ:


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: