ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը

24 ապրիլի, 2017 | 09:41

Ապրիլի 21-ի գիշերը Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Անկախության հրապարակում, որպեսզի սկսեն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված երթը՝ գլխավոր՝ Մոնտեւիդեո պողոտայով։ Երթը կազմակերպել է «Ուրուգվայի երիտասարդ հայեր» խումբը, որը միավորում է համայնքի երիտասարդական կազմակերպություններին։ Այս մասին հայտնել է Agencia Prensa Armenia-ն։

Միջոցառման մասնակիցներից Միքայել Դեմիրճյանը Ուրուգվային շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչպես նաեւ դատապարտել գազանությունները, որոնք տեղի են ունենում ներկայումս Սիրիայում եւ համերաշխություն հայտնել բոլոր նրանց հետ, ովքեր դեռ արդարության են սպասում։

Նա նշել է, որ յուրաքանչյուր տարի նրանք հարգում են 1,5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր ոչնչացվել են ավելի քան մեկ դար առաջ եւ բողոքում են պետության դեմ, որը ոչ միայն ժխտում է իր պատասխանատվությունը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության համար, այլեւ մինչ այսօր հետախպնդում իր սեփական քաղաքացիներին։

Օրեցօր ակտիվիստները, ընդդիմադիրներն ու լրագրողները, ովքեր դեմ են հադես գալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարմանը, հետապնդումների են ենթարկվում, նրանցից շատերը ստիպված են լքել երկիրը՝ խոսքի ազատության բացակայության պատճառով, ասել է Դեմիրճյանը։

Նա հավելել է, որ նրանք պահանջում են ոչ միայն  Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլեւ տարածքային ու հողային փոխհատուցում։


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
7. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
8. Ուրուգվայական լավագույն ֆիլմերը կրկին Երեւանում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: