ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լուսանկարչական մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո

06 դեկտեմբերի, 2018 | 09:15

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնը միջազգային երկրորդ լուսանկարչական մրցույթն է հայտարարել` «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և երիտասարդները» խորագրով:

Նշենք, որ Թեհրանի կենտրոնի միջազգային առաջին լուսանկարչական մրցույթին Հայաստանից պատվոգրի է արժանացել «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հակոբ Քեյմեթլյանը, որը ներկայացրել էր Բարեկենդանի և Զատկի տոները պատկերող լուսանկարներ։

Ներկա մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, որոնք կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման միջոցառումներին երիտասարդների մասնակցության մասին:

Թեհրանի կենտրոնի հայտարարած երկրորդ միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցելու դեպքում անհրաժեշտ է ապահովել ներկայացվող լուսանկարի որակին և չափերին վերաբերող պահանջները (500 kb մինչև 2 Mb, JPEG ֆորմատ), ներկայացնել տվյալներ լուսանկարի տեղի և տարեթվի մասին, ինչպես նաև թեմայի համառոտ նկարագրությունը:

Lուսանկարչական աշխատանքներն անհրաժեշտ է ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացնել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը՝ n.kilichyan@mincult.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութից, ինչպես նաև զանգահարել (011) 52 39 33 կամ (011) 52 39 03 հեռախոսահամարներով:


Առնչվող նյութեր
1. Գեղարդի վանքին տրամադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ
2. Կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
3. ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
4. «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ
5. Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ
6. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
7. Պրահայում բացվեց Գարիկ Ավանեսյանի ,,Բանգլադեշ,, ցուցահանդեսը
8. Բանգլադեշը Գարիկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսում՝ ապրիլի 3-ից Պրահայում
9. ՅՈՒՆԵՍԿՕ. «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովը Հայաստանում
10. Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: