ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Թուրքիան առաջ ընկավ ԱՄՆ-ից ու հետ կանչեց իր դեսպանին Անկարա

22 մայիսի, 2017 | 21:05

Համաձայն Թուրքիայի կառավարության պաշտոնական էջի, Անկարան այսօր հետ է կանչել Միացյալ Նահանգներում աշխատող իր արտակարգ ու լիազոր դեսպանին և գրավոր ու բանավոր բողոք է ուղարկվել,

«նախորդ շաբաթ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում Վաշինգտոնի թուրքական դեսպանատան մոտ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի պաշտպանության մերձավոր թիմի նկատմամբ  ԱՄՆ անվտանգության աշխատակազմի` հակառակ դիվանագիտական կանոնների ու պրակտիկայի, ագրեսիվ ու ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար»։

Այսպիսով, Թուրքիան առաջ է ընկնում Միացյալ Նահանգներից։ Հիշեցնենք, որ Էրդողանի դեմ բազմազգ ու տարբեր իրավապաշտպան կառույցների խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ Էրդողանի հրահանգով վերջինիս թիկնապահների կիրառած բռնություններից հետո սենատոր Ջոն ՄաքՔայնը հանդես եկավ Թուրքիայի դեսպանին ԱՄՆից «դուրս շպրտելու» առաջարկով։

«Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին Միացյալ Նահանգներից։ Նման իրողությունները չեն կարող դիվանագիտորեն անպատասխան մնալ, հարկավոր է նկարահանած տեսանյութի միջոցով բացահայտել  հարձակվողների ինքնությունն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,

հայտարարել է Մաք Քեյնը, ապա ավելացրել, որ ԱՄՆը երրորդ կարգի պետություն չէ, որ նման իրադարձություն տեղի ունենա այնտեղ։

«Ծեծողները պարզ քաղաքացիներ չէին, նրանք Էրդողանի անվտանգության աշխատողներն էին։ Ակնհայտ է, որ հարձակվողներին ինչ-որ մեկը այդպես գործելու և խաղաղ ցուցարարներին ծեծելու հրահանգ էր տվել։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ի վերջո, նրանք խախտել են ամերիկյան օրենքները հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։  Մենք չեք կարող նման բան թույլ տալ ԱՄՆում,  այստեղ մարդիկ խաղաղ ցույցերի իրավունք ունեն, և մարդիկ խաղաղ ցույց էին անում»։

Ա.Կ.

ՕՐԵՐ

McCain: We should throw Turkish ambassador 'the hell out'

After bodyguards for Turkish President Erdogan were caught on camera attacking peaceful protesters, John McCain says the U.S. must retaliate diplomatically and, perhaps, legally. Read More: http://nbcnews.to/2rizF5O

Zveřejnil(a) MSNBC dne 18. květen 2017


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
6. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
7. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
8. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
9. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
10. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: